2026 թվական՝ Կարմիր հրե ձիու տարվա խորհրդանիշներն ու նշանները          Արտառոց դեպք՝ Արարատում, ամուսինը uուր, կտրnղ-ծակnղ առարկայով վնաuվածքներ է պատճառել hղի կնnջը       Որն է 2026 թվականի ձեր ամենահաջողակ ամիսը՝ ըստ կենդանակերպի նշանի    

29 նոյ 2022 16:14

Տեսանյութ.Գերությունից վերադարձած զինվորները նորից զորակոչվում են. ծանր պատմություններ

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Գերությունից վերադարձած զինվորները նորից զորակոչվում են. ծանր պատմություններ» թեմայով քննարկման ընթացքում մանրամասներ է ներկայացրել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը. «Սեպտեմբերի մարտերի ընթացքում գերեվարված և հոկտեմբերի 4-ին հայրենադարձված 17 զինծառայողներից առնվազն 4-ին ՊՆ-ն արդեն ծառայության է ուղարկել։ Երեքին անցած շաբաթ ազատել են զինվորական ծառայությունից։ Ըստ ՊՆ տվյալների՝ մնացածը, այսպես ասած, բուժում են ստանում, ուղղակի չափանզացված է բուժում ստանալը. քնաբեր են ինչ-որ տալիս հոսպիտալում։
 
Ուզում եմ նշել մասնավորապես նորից բանակ զորակոչված մի տղայի մասին, որը շատ ծանր հոգեբանական վիճակում էր, երբ ադրբեջանցիները նրանց տանում էին. ճանապարհին նրա ջերմությունն էր բարձրացել, նա շարունակ ընկնում էր, չէր հասցնում զինվորների հետ գնալ, և ադրբեջանցիները փորձել են նրան գնդակահարել, քանի որ ինքը խանգարել է, իրենց ուզած արագությամբ չի գնացել, մի կերպ կարողացել են մեր զինվորներով հարթել այդ իրավիճակը, և այդ տղան հենց հիմա զորակոչվել է, ծառայում է բանակում, նա իր ընտանիքին չի պատմել իր հոգեբանական խնդիրների մասին։ Ինչքա՞ն պետք է բացատրես ՊՆ-ին, որ այս մարդիկ վերականգնողական բուժում պետք է ստանան։ Սա անտանելի է, ես ողջունում եմ, որ ՊՆ-ն երեք հոգու գոնե ազատել է զինվորական ծառայությունից, բայց խնդրում եմ, որ ուշադիր լինեք մյուսների նկատմամբ, նրանք շատ ծանր օրեր են անցկացրել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր