Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

08 դեկ 2022 10:50

Ի՞նչն է Ալիևին մտատանջում, ինչու՞ է ալիևն ուզում պատերազմ սկսել Պարսկաստանի դեմ

Սերգեյ Համբարձումյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.


Իլհամը շատ  լավ հասկանում է, որ ադրբեջանի համար ամենախոցելի տեղը Գյուլիստանի պայմանագիրն է, որի ստորագրումից ի վեր Պարսկաստանի և ՌԴ ազդեցության գոտու սահմանները մինչև այսօր երբեք   չեն խախտվել։


Նա շատ լավ պատկերացնում է, որ Էրդողանի հետ ախպերություն անելը թանկ է նստելու իր վրա, ուստի մի պայծառ օր ՌԴ-ը, Գյուլիստանի պայմանագրից ելնելով,  ադրբեջանից պահանջելու է Պարսկաստանից նվեր ստացած իր  հողերը։


Պայմանագրի չեղարկելը ալիևի ուժերից վեր է, ուստի նա ամեն ինչ անում է, որպեսզի Գյուլիստանի  պայմանագիրը  ճանաչվի ուժը կորցրած, իսկ Գյուլիստանի պայմանագիրը ուժը կորցված կարող է ճանաչվել միայն ադրբեջան -Պարսկաստան պատերազմի  պատճառով։


Գաղտնիք չէ, որ ալիևի վրա մեծ ազդեցություն ունի էրդողանը, իսկ էրդողանի  համար տարբերություն չկա՝ ՌԴ-ը կմտնի  Ադրբեջա՞ն, թե՞ պարսիկները նորից հետ կգրավեն այն։


Իսկ ալիևի ախորժակը վերջերս շատ է մեծացել, նա փորձում է  օգտվել սահմանված  խաղի կանոններից ու թուրքիայի և Իսրայելի հետ կոալիցիա կազմելով՝  Պարսկաստանից  պոկել   Իրանի հյուսիսային մասը։


 Արդյունքում  ալիևը փորձում է դառնալ ազերբայդժանի աթաթուրքը՝ այսպիսով վերջ տալով նաև  Գյուլիստանի պայմանագրին։


 Սակայն հայտնի ասացվածքն ասում է,  որ ուզուն ախմախի խելքը  ոտնաթաթի տակ է լինում...


Հ.Գ.- Ставки сделаны Мехрибан, всё  или   ничего .

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր