Հայ ներդրողները հարյուր միլիոնավոր դոլարների պահանջ են ներկայացրել Ադրբեջանին
![](https://www.pastinfo.am/news_images/501/1502335_1/4545.thumb.png)
Նրանք իրենց պահանջների մասին ծանուցել են Ադրբեջանին, և եթե վերջինիս չարձագանքի հայ ներդրողների պահանջին, արդեն կդիմեն միջազգային արբիտրաժ՝ վեճը լուծելու համար։
Հայ ներդրողների շահերը ներկայացնում են միջազգային իրավաբանական Willkie Farr & Gallagher ընկերությունը և հայկական՝ «Դավիթ և գործընկերներ» իրավաբանական ընկերությունը, որը հիմնել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Դավիթ և գործընկերներ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ հայտնեց այս գործի առնչությամբ։
«Խնդիրը հետևյալն է՝ քանի որ կան սեփականատերեր, որոնց ՀԷԿ-երն անցել են Ադրբեջանի տիրապետման ներքո, բնականաբար սեփականատերերը պահանջում են հատուցում, իրենց կորցրած բիզնեսի համար։ Ընթացակարգը հեևյալն է՝ մենք իրենց դիմել ենք, իրենք ունեն 3 ամիս՝ արձագանքելու համար, որից հետո մենք արդեն կանցնենք գործողությունների»,- նշեց Դավիթ Հարությունյանը։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Քարվաճառում, Բերձորում և Արցախի այլ տարածքներում կառուցված ՀԷԿ-երին, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից՝ 2020 թվականից հետո մնացել են Ադրբեջանի տիրապետման ներքո։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս հայցը առաջին հայտնի ներդրող-պետություն վեճն է, որը ծագել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո։