Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 10-ի համար          Տեսանյութ.Ոստիկանական ուժեր են կենտրոնացած Աշտարակի խճուղում, Քասախ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը       Ապրիլի 10-11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

13 դեկ 2022 12:29

Ադրբեջանի այս քայլը սադրանք չէ, սա ռազմական գործողություն է, որին պետք է արձագանքել համապատասխան և համաչափ

Անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքը փակելու ադրբեջանական հերթական սադրանքին, շեշտել է, որ որևէ զիջման հայկական կողմը չպետք է գնա, այլապես դա ավելի է գրգռելու թշնամու ախորժակը։ «Արդեն 24 ժամ է՝ Ադրբեջանը փակել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ու ամբողջական շրջափակման մեջ գցել Արցախը։

Սա Արցախի և հայ ժողովրդի դեմ ուղղված թուրքական ցեղասպան քաղաքականության դրսևորում է՝ ուղղված Արցախի հայաթափմանն ու լկակատար օկուպացիային։

Ցանկացած զիջում հիմա էլ ավելի է գրգռելու Ադրբեջանի ախորժակն ու բերելու է նորանոր պահանջների։

Ցանկացած զիջում հիմա էլ ավելի է նվազեցնելու մեր հնարավորություններն ու թուլացնելու մեր դիրքերը։

Ադրբեջանի այս քայլը սադրանք չէ, սա ռազմական գործողություն է, որին պետք է արձագանքել համապատասխան և համաչափ։
Իսկ մեր զինված ուժեր ի վիճակի են խնդիր կատարել...»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր