Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

15 դեկ 2022 14:00

Համոզված եմ, որ սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց զինանոցում ունեցած ամեն ինչ օգտագործելու են

Մենք տեղեկացրել ենք մեր հայրենակիցներին իրավիճակի մասին, շարունակում ենք  դա անել ամենօրյա ռեժիմով, շարունակելու ենք կոչ անել մեր հայրենակիցներին ճնշում բանեցնել  իրենց համապատասխան  պետական մարմինների վրա, որպեսզի նրանք ինչ-որ քայլերի դիմեն։ Այս մասին այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ սփյուռքը մեր սակավ ռեսուրսներից մեկն է, որը պետք է օգտագործել աշխարհին տեղեկացնլեու համար, թե ինչ հումանիտար աղետ է հասունանում Արցախում։


Ըստ նրա՝ այս օրերին տեսնում ենք որոշ պետությունների արձագանքը, որ, սակայն, բավարար չէ․  Որոշ երկրներից  էլ ոչինչ չենք լսել՝ գոնե հայտարարության մակարդակով , այն երկրներից, որոնք նույնիսկ պարտավորվածություններ ունեն մեր նկատմամբ»,- նշեց Սինանյանը։ 


Հարցին, թե տեղյա՞կ է, ինչ քայլերի են պատրաստվում դիմել  սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց բնակության երկրներում արցախահայության խնդիրը բարձրաձայնլու համար, Սինանյանը նշեց․ «Այս պահին հայտնի չէ, բայց նախատեսում ենք դիմել բոլոր քայլերին։ Համոզված եմ, որ մեր հայրենակիցներն իրենց զինանոցում  ունեցած ամեն ինչ օգտագործելու են, որպեսզի  կարողանան ներազդել այս իրավիճակի վրա»։ 


«Ուղղակիերն մենք սփյուռքին չենք կարող կոչ անել  գնալ կոնկրետ քայլերի, բայց  անուղակիորեն,իհարկե մենք փոխանցում ենք, որ իրավիճակը  շատ լուրջ է։ Ցեղասպանության ռիսկը, որ թե որևէ ձևով փարատվել է, այլ ընդհակառակը շարժվել ենք մի քայլ այդ ուղղությամբ։ Հետևաբար, սփյուռքն էլ պիտի դիմի համապատասխան քայլերի»,- ասաց Սինանյանը և հավելեց, որ այն ինչ կատարվում է, միտված է հայ ժողովորդի ցեղասպանությանը Արցախում և Ադրբեջանի կողմից իրականացվող  գործողություններ վերջնական նպատակն է բնիկ հայ ժողովրդին զրկել Արցախի տարածքից»։ 


Հարցին, թե բողոքները  առավելապես պետք է հնչեցնել ռուսաստանյան դեսպանատների, թե այլ միջազգային կառույցների դիմաց, նա պատասխանեց․«Կարծում եմ՝ բոլորի, բոլորը դերն ունեն խաղալու, ՌԴ-ն մասնավոր դեր ունի այնտեղ, որովհետև պարտավորվածություններ ունի և ՀՀ -ՌԴ պետական հարաբերությունների ներքո,  և նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանները  բավարարելու իմաստով՝ որպես երաշխավոր։ Իսկ մյուս պետություններն էլ այս կամ այն կերպ պետք է ավելի շատ բան անեն, քան անում են»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր