Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

17 դեկ 2022 12:53

Հայաստանը կրկին հայտնվել է ծխախոտի մաքսանենգության սկանդալի մեջ. այս անգամ շոշափվում են Սամվել Ալեքսանյանի ու Արման Սահակյանի մերձավորների անունները

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջերս ՌԴ-ում մեծաքանակ ծխախոտի մաքսանենգության դեպք է արձանագրվել, որի շրջանակներում շոշափվում է նաև իշխանությունների հովանու ներքո գործունեություն ծավալող օլիգարխ-գործարարների մերձավորների անունները։

Մասնավորապես, բացահայտված ծխախոտի մաքսանենգության համար ՌԴ-ում իրավապահների տեսադաշտում են հայտնվել Սամվել Ալեքսանյանի եւ Արման Սահակյանի նեղ շրջանակը, ընդհուպ՝ որդին եւ փեսան, որոնց հաջողվել է մեծ ջանքերի շնորհիվ տեղափոխել ՀՀ։

Ու հիմա Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ այդ անձինք հանձնվեն իրենց։

«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ երկու կողմից էլ, սակայն չի հաջողվել. պաշտոնական մեկնաբանություններից անգամ հերքումներից ձեռնպահ են մնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր