Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 դեկ 2022 13:48

Արցախի որոշ բնակավայրում մարդիկ չեն կարողանում թոշակ ստանալ. Բանկոմատներում գումար չկա

Ստացել ենք բազմաթիվ դիմումներ այն ընտանիքներից, որոնք կիսվել են, այսինքն՝ ճանապարհի արգելափակման պատճառով ընտանիքի անդամների մի մասը մնացել են Երևանում, չեն կարողանում վերադառնալ կամ հակառակը՝ Հայաստանից են Արցախ եկել մարդիկ մի քանի օրով ու փաստի առաջ կանգնել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Առաքելյանը։


Ունենք ընտանիքներ, որոնք երեխայի առողջական խնդիրների համար մեկնել էին Երևան մի քանի օրով՝ Արցախում թողնելով մյուս անչափահաս, մանկահասակ երեխաներին։ Նրանց պարբերաբար աջակցություն ենք փորձում հասցնել։ Նման 5-6 ընտանիքի արդեն օգնություն տրամադրվել է, ևս 3-ին այսօր կհասցնենք։ Նրանք ուշադրության կենտրոնում են, պարբերաբար աջակցություն կտրամադրվի,՝ մինչև տեսնենք ինչ է լինում»,-ասաց նախարարի պաշտոնակատարն ու հավելեց, որ աջակցություն տրամադրվում է նաև ՀՀ-ից Արցախ մեկնած ու, փաստացի, այնտեղ արգելափակված մնացած մարդկանց ևս։




Առաքելյանի խոսքով՝ նախարարությունն ունի սննդի, տաք հագուստի, մանկական ու մեծահասակների տակդիրների որոշակի պաշար, որոնք նշված ընտանիքներին կտրամադրվեն ըստ անհրաժեշտության։


Նախարարության թեժ գծին նաև ահազանգեր են ստացվել բանկոմատներում կանխիկ գումարի սղության հետ կապված։
«Մի քանի բնակավայրերից ահազանգել են, որ կանխիկ գումար չկա բանկոմատներում, թոշակը չեն կարողանում ստանալ։ Հիմա համապատասխան գերատեսչությունը զբաղվում է խնդրով և հնարավոր է՝ նաև որոշ տեղերում արդեն խնդիրը լուծված լինի»,-ասաց Առաքելյանը։


Հիշեցնենք, որ արդեն 8-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր