«Որքան շուտ հեռանա, այնքան լավ կլինի». Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանից պահանջում է լքել Լեռնային Ղարաբաղը
![](https://www.mediahub.am/uploads/images/2022/11/image_750x_637674855ee2e.jpg)
«Վարդանյանի գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ: Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ տալ: Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար։ Առաջին հերթին տուժում է տեղի բնակչությունը»,- ասել է Բայրամովը և Ռուբեն Վարդանյանին տարածաշրջանի համար «օտար տարր» անվանել։
Ըստ Բայրամովի՝ Վարդանյանի գործունեությունը «խոչընդոտում է տեղի բնակչության վերաինտեգրմանը»։ «Հետևաբար, մինչ նրա հայտնվելը, արդեն եղել են դրական շփումներ այս ուղղությամբ, եղել են դրական նախագծեր, և մենք կարծում ենք, որ նրա գործոնն այսօր շատ վնասակար է և ապակայունացնող»,- ընդգծել է նա:
Վերջինս կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ներդրումն ունենալ հայ բնակչության վերաինտեգրման գործում՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը պատրաստ է շարունակել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։