Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

04 հուն 2023 14:53

ՀՀ-ում խոզի գրիպից գրանցվել է 2 մահվան դեպք.Այդ դեղորայքի՝ առաջիկա 48 ժամվա օգտագործման դեպքում կարող ենք կանխել ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը

Հանրապետությունում գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վարակից գրանցվել է 2 մահվան դեպք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։


Նա նշեց, որ հանրապետությունում այս պահի դրությամբ դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։


«Եվրոպական տարածաշրջանի 33 երկրում նկատվում է գրիպի տարածվածության բարձր ակտիվություն։ Եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառվում է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը, սակայն ՌԴ-ում եւ Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը, որն ընթանում է բավականին ծանր։ Եթե ժամանակին չդիմեք բժշկական օգնության՝ կարող է բերել մահվան ելքի»,- նշեց Աբովյանը։


Նրա խոսքով՝ A տեսակի գրիպն առավել շատ խոցում է երեխաներին. «Ամսի 3-ի դրությամբ ունենք հիվանդանոցային բաժանմունքներում թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտ, որոնցից 127-ը 0-18 տարեկան երեխաներ են։ Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում ունենք 55 պացիենտ, որոնցից 47-ը եւս 0-18 տարեկան երեխաներ են։ Հիվանդանոցների բաժանմունքներում ունենք հոսպիտալացված 584 պացիենտ, որոնցից 96 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են»։


Աբովյանն ասաց, որ մանկական ազգաբնակչությանը սպասարկող հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված. «Բավականին բարձր դիմելիություն ունենք։ Շատ դեպքերում դիմում են արդեն բավականին ուշացած»։


Նա նշեց, որ Հայաստանն ապահովված է այդ ենթատեսակի վարակի բուժման համար նախատեսված դեղորայքով. «Այդ դեղորայքի՝ առաջիկա 48 ժամվա օգտագործման դեպքում կարող ենք կանխել ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը, այդ թվում՝ մահերը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր