Տեսանյութ.Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաները վերսկսվել են          Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն       Տեսանյութ.Այս պայքարի հաղթանակով կազատագրվենք բոլորս, սպասում ենք ձեզ Հայաստանում․ Բագրատ Սրբազանի կոչը սփյուռքահայերին    

05 հուն 2023 10:30

«Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել մի քանի օր հետո...»

Ֆեյսբուքյան օգտատեր Անուշ Շահրամանյանը գրում է.


«Արցախի շրջափակման 24-րդ օրը. մթերային խանութները դատարկվել են, բոլորը…դեղատներում չկան տակդիրներ, ջերմիջեցնող դեղամիջոցներ, 60+ անձանց համար ամենօրյա օգտագործվող արյան ճնշումը կարգավորող դեղերը, մրգի ու բանջարեղենի խանութները փակ են, սրճարաններն ու ռեստորանները փակ են, սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել մի քանի օր հետո, եթե ճանապարհը չբացվի, այս նույն ժամանակահատվածում իշխանությունները լուռ են՝ մարդկանց թողնելով կատարյալ անորոշության ու երեխաների օրվա հացը չհայթայթելու վախի մեջ։


Ինչու է կարևոր արցախյան ներկայիս իրականության մասին խոսելը, բարձրաձայնելը, ինչու են դա պարտավոր անել անխտիր բոլորը 100 հոգանոց լսարան ունեցողներից մինչև հանրային հայտնի դեմքեր, ամեն օր, նախ նրա համար, որ տեղական իշխանությունները գործեն, բոլոր ռեսուրսները կենտրոնացնեն խնդիրը արժանապատիվ լուծելու համար, պետք ա գումարներ ծախսվեն տեղական բլոգերներից սկսած միջազգային մամուլում Արցախի խնդիրները լուսաբանելու, միջազգային ճնշումը մեծացնելու համար, պետք ա մարդկանց ցույց տալ ինչ ա արվում, դրա համար հանրային մեծ պահանջ ա պետք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր