Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

06 հուն 2023 11:02

Բերձորի կյանքի ճանապարհը բացվելու է պատերազմով, Իսկ Երևանն այս տարի պիտի ազատագրվի

Բերձորի կյանքի ճանապարհը բացվելու է պատերազմով։ Միակ իրատեսական տարբերակն է։ Ցավոք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։


«Միջազգային հանրության վրա ճնշումները չեն գործել/գործում, Արցախն ու Սյունիքը գրոշի արժեք չունեն ոչ մեկի համար։


Անխուսափելի պատերազմում մեզ ձեռք մեկնողներ լինելու են։ Քաղաքականության օրինաչափություններից է։ Լինելու է նաև պայման՝ ձերբազատվել միջազգային ու տարածաշրջանային շահերն ու գործակցությունն անտեսող հայաստանյան իշխող խունտայից։


Եթե վերջին պայմանը չի դրվում իշխանազրկման գնացող ուժերի ներքին և արտաքին գործընկերների օրակարգում, ուրեմն հակաՀայաստանի թուրքական իշխանությունն ամբողջությամբ հանձնել է երկրի սուվերենությունը Ռուսաստանին՝ իշխանությունում որպես նահանգային կառավարչի կարգավիճակ ունենալու։


Մինչև Երևանը չազատագրվի ազգակործան այս համբակներից, հնարավոր չի լինելու անխուսափելի պատերազմից դուրս գալ հնարավորինս նվազ կորուստներով թե՛ ռազմական, թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական առումներով։


Իսկ Երևանն այս տարի պիտի ազատագրվի։


Պի՛նդ եղեք»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր