Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

13 հուն 2023 14:12

Ինչու Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը. պարզաբանում է Ֆրանսիայի ԱԺ նախագահը

Ինչպես գիտեք և Ֆրանսիայի Սենատը և  Ազգային ժողովը ընդունել են բանաձևեր դատապարտելու Արցախի շրջափակումը, Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմաններին։ Այս մասին Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը Յաել Բրաուն-Պիվեն։


Հարցին՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդուել, որում նաև կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը, չի պատրաստվում արդյոք Ֆրանսիան անել առաջին քայլը և ճանաչել Արցախի անկախությունը, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց․


«Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, դուք ճանաչում եք Ֆրանսիայի դիրքորոշումը և այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը, սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին ենթարկվում ենք»։
Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու համար իր ինքնիշխանությունն ու անկախությունը: «Կառավարության  եւ նախագահ Մակրոնի զգոնությունը, ինչպես նաեւ ընդհանրապես մեր երկրի զգոնությունը ամբողջական են: Այն պահին, երբ միջազգային իրավունքի սկզբունքներն են ոտնահարվում Ուկրաինայում, որտեղ Եվրոպայի ժողովրդավարական արժեքները վտանգված են, մենք վերահաստատում ենք, որ  այդ արժեքները պետք է մեր կողմնացույցը լինեն, որ Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ:


Մենք շատ անհանգիտ ենք ԼՂ-ում իրավիճակի կապակցությամբ: Այն մեզ մտահոգում է, որովհետեւ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է: Շատ կարեւոր է, որ վերականգնվի ճանապարհը, վերականգնվի ազատ երթեւեկությունը Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ, նաեւ էլեկտրական ու ինտերնետային կապերը: Մենք ամեն ինչ կանենք, որ խուսափենք մարդասիրական աղետից»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:


Նա նաեւ իր մտահոգությունն արտահայտեց պատմական եւ մշակութային ժառանգության վերաբերյալ, որը վտանգված է. «Այսօր կարող է ոչնչացվել մոտ 1500 հայկական պատմական եւ մշակութային ժառանգության նմուշներ: Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Ժառանգությունը մի ողջ ժողովրդի կյանքն է, մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բոլոր կողմերի միջեւ երկխոսությունը, որ հաստետնք կայուն ու խաղաղ լուծման»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր