Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

05 փետ 2023 20:07

Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու դեպքում Վրաստանին սպառնում է պատժամիջոցներ

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն նախազգուշացրել Է Վրաստանին՝ դեպի Ռուսաստան ուղիղ ավիաչվերթների վերսկսման հետեւանքների մասին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ րան մեջբերում է netgazeti պորտալը։

«Մենք գիտենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության հնարավոր վերականգնման վերաբերյալ վերջին քննարկումների մասին։ 
Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ- ի եւ այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին եւ զգոնություն պահպանել սահմանափակող միջոցները շրջանցելու ցանկացած հնարավոր փորձերի նկատմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ստանոն հավելել է, որ Բրյուսելը կարող է լրացուցիչ քայլեր ձեռնարկել այն պետությունների դեմ, որոնք օգնում են շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցները:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թռիչքների վերսկսումը պատժամիջոցների սպառնալիք է վրացական օդանավակայաններում ռուսական ընկերություններին սպասարկող ընկերությունների դեմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր