Տեսանյութ.Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին          Շենգավիթի բազմաթիվ փողոցներում երկար ժամանակով ջուր չի լինի       Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ Ալիևի առաջարկին    

07 փետ 2023 16:34

Ուկրաինայում ակնկալվող թեժ մարտերին ընդառաջ ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում

Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.


«Ռուսաստանի ՊՆ-ն առաջարկել է Պետդումային խաղաղապահների մասին օրենքում փոփոխություններ անել, որոնք հնարավորություն կտան խաղաղապահ առաքելություններին մասնակցել նաև պարտադիր զինծառայություն անցնողներին (այսինքն ժամկետայիններին)։


Օրենքի ներկա տարբերակով խաղաղապահները միայն պայմանագրայիններ են։


Դժվար չէ հասկանալ, որ այս տարի Ուկրաինայում ակնկալվող թեժ մարտերին ընդառաջ ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում, այդ թվում խաղաղապահ առաքելություններից վերցնելով քիչ թե շատ պարապած պայմանագրայիններին և նրանց փոխարինելով ժամկետայիններով։


Ռուսական զորքը այս պահին 2 խաղաղապահ առաքելություն է իրագործում, մեկը Մերձդնեստրում, մյուսը՝ Արցախի Հանրապետությունում։


Հ.Գ. Հիշեցնեմ, որ այսպիսի սցենարի հավանականության մասին զգուշացրել եմ դեռ 2021 թվականի մարտի 4-ին, ռուս-ուկրաինական պատերազմից համարյա 1 տարի առաջ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր