«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 փետ 2023 11:45

Թուրքիայում քաոսը վերածվում է խորը ճգնաժամի․ Կարեն Հովհաննիսյան

Տասնյակ տարիներ են հարկավոր, որպեսզի Թուրքիան հաղթահարի այս աղետը։ Ֆեյսբուքի իր էջում նման դիտարկում է արել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ «Հարցը միայն մասշտաբները չեն, Թուրքիայում կոռուպցիան ամենաբարձր մակարդակով է և այնտեղ ևս փողերի լվացման ամենամասշտաբային գործընթացներն են տեղի ունեցել միշտ։ Հիմա կոռուպցիան ավելի է ծաղկելու, քանի որ այն ինչ կատարվում է այսօր Թուրքիայում կոռուպցիայի համար պարարտ հող է։


Հիվանդանոցային կոռուպցիան արդեն տեսանելի է։ Երկրաշարժից տուժած մեկ վիրավորի համար հսկայական միջոցներ է հատկացնում պետությունը։


Բնակավայրերը աղբից մաքրելու համար միլիարդներ է հատկացնում առանց մրցույթ հայտարարելու։


Քաղաքական դաշտում ևս ճգնաժամ է հասունանում։


Էրդողանի թիմակիցներից շատերը, եթե առաջ կարծում էին, որ մշտապես իշխանության են մնալու, ապա հիմա փորձում են կաշառել ընդդիմությանը, որպեսզի տաքուկ տեղեր ամրագրեն։


Նահանգային կառավարման ոլորտում կան բազմաթիվ հրաժարականներ, որոնք հիմանակնում մեկ պատճառաբանությամբ են՝ չեն ուզում այլևս աշխատել Էրդողանի կառավարման ներքո․․․ Քաոսը վերածվում է խորը ճգնաժամի․․․»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր