Տեսանյութ.100.000 ծաղիկ մնաց սահմանին, գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ          Տեսանյութ. Շահեն Մարտիրոսյանը 40 վայրկյանում հաղթել է թուրք մարզիկին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն       Անդրանիկ Թեւանյանը 2 ամսով կալանավորվեց    

17 փետ 2023 13:15

Տեսեք, հետո չասեք չէինք հասկանում.Ազգային նոր ողբերգություն կլինի...Հայաստանը մեկընդմիշտ կզրկվի...

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.


«Վերջին երկու օրերին ԱԳ-ն ու ՆՓ խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից։ Ուզում եմ այդ կապակցությամբ նշել հետևյալը։


1. Ազգային նոր ողբերգություն կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց դելիմիտացիայի։ Այդ պարագայում Ադրբեջանի ձեռքերը կազատվեն նոր ագրեսիա սանձազերծելու խաղաղության պատրվակով։ Բացի այդ, Հայաստանը ստիպված կլինի մեկընդմիշտ մոռանալ Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիս - Կապան -Ճակատեն հատվածում 2020-2022թթ կորցրած հողերը։


2. Ադրբեջանը կստանա իր պահանջած անկլավները և կփակի Երևան-Մեղրի գործող ճանապարհը։


3. Արցախը մի քանի ամսում կվերանա, եթե խաղաղության պայմանագրում նրա կարգավիճակի քննարկման թեզ չլինի։


Տեսեք, հետո չասեք չէինք հասկանում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր