Գնդակը Հայաստանի դաշտում է ․Խաղաղության պայմանագրի գրեթե 70%-ը պատրաստ է ու, մեծամասամբ, համաձայնեցված
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ծավալուն հարցազրույց է տվել «Arab News»-ին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության գործընթացին, բանակցություններին և ընթացիկ իրավիճակին։
Հաջիևը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել և տարածաշրջանում առճակատման էջը շրջել։ Մենք կցանկանայինք ապրել խաղաղության մեջ։ Բայց գնդակը Հայաստանի դաշտում է։ Որքան շուտ հասկանան այս իրականությունը, այնքան լավ կլինի բոլորի համար։
Մենք շատ կարևոր առաջընթացի էինք հասել։ Փաստաթղթի գրեթե 70%-ը պատրաստ է ու, մեծամասամբ, համաձայնեցված։
Խաղաղության պայմանագրի ստորագրումն ամբողջությամբ կփոխի Հարավային Կովկասի տարածաշրջանի լանդշաֆտը։ Բայց Հայաստանի վարչապետը մի կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ դեռևս հայկական զինված ուժեր պահում մեր տարածքում։ Նա շարունակում է ֆինանսավորել մեր տարածքում գործող անօրինական ռեժիմը», - հայտարարել է Հաջիևը։