Տեսանյութ.Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում հանդիպում է քաղաքացիների հետ          Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել       ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները    

21 փետ 2023 11:10

Գրիգորի Խաչատուրովի ձերբակալումը և կալանավորման փորձը խիստ մտահոգիչ է. գեներալական ընտանիքը իշխանությունների թիրախ պատահական չի դարձել

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալումը և կալանավորման փորձը խիստ մտահոգիչ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությանը:


«Անկախ նրանից ինչի մեջ են մեղադրում ռազմական հաջողություններ գրանցած, զինվորական միջավայրում հարգանք վայելող, 44 օրյա պատերազմին իր կորպուսը կազմ պատրաստ պահած և Տավուշի սահմաններն անառիկ պահած գեներալին, չի կարելի նրան ձերբակալել և կալանավորման ներկայացնել:


Չի կարելի առնվազն հետևյալ երկու պատճառով.


1. Ձերբակալման և կալանավորման իրավական հիմքը բացակայում է.


Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Խափանման միջոցի այս հիմքերն ակնհայտ բացակայում են:


2. Պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում հաջողություն գրանցած գեներալին նման կերպ վերաբերվելը խարխլում է պետականության հիմքերը, քանի որ պետական մակարդակով անտեսվում է մարդու սխրանքը, կենսագրությունը, նվիրումը և այլ արժանիքները: Ո՞ր մի զինվորականն է այլևս իրեն վտանգելու, երբ հանգիստ կարող են վաղը ցանկացած առիթով քրեական հետապնդման ենթարկել՝ համեմված ձերբակալումով և կալանավորումով:
Եթե իրական մեղադրանք ունեք Խաչատուրով նկատմամբ, ապա ոչինչ չի խանգարում, որ այդ մեղադրանքը հիմնավորեք և դիմեք դատարան: Ձերբակալումն ու կալանավորման փորձը խոսում են արդեն այլ բանի մասին:


ՀԻՇԵ՛Ք, ՇԱՏ ՎԱՏ ԲԱՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, որովհետև մենք 44 օրյա պարտությունից հետո, մնացինք թմրած, հետո կրկին ընտրվեց պարտության առաջնորդն իր թիմով, ու հիմա էլ փորձում են ջարդել նրանց, ովքեր կարող են պայքարել մեր ինքնության պահպանության համար»,- գրել է Զոհրաբյանը:
***
«Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի հետ կապված պրոցեսն արհեստականորեն «եփվում» էր խորհրդարանի վերջին նիստում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


«Ճիշտ է` փաստերի բացակայության պայմաններում քպ-դատախազ «պասերով» խաղն ակնհայտ չէր ստացվում, բայց արդեն պարզ էր, որ իշխանությունը գործ կարելու հերթական թեման է զարգացնում:


Սեյրան Օհանյանի գործով ԱԺ հայտնի նիստից հետո առիթ ունեցել եմ ասելու, որ Խաչատուրովների գեներալական ընտանիքը իշխանությունների թիրախ պատահական չի դարձել:


Ե´վ Գրիգորի, և´ Յուրի Խաչատուրովները 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ունեցել են հստակ քաղաքացիական դիրքորոշում երկրում տեղի ունեցող այլանդակությունների, պետության ավերման և զինված ուժերը կազմաքանդման տանելու վերաբերյալ և այդ մասին նրանք հրապարսկային խոսել են:


Իշխանությունն, իհարկե, «կուլ չէր տալու» իրերն իրենց անուններով անվանելու հանգամանքը և գնաց սպասելի` իրեն անչափ հոգեհարազատ անբարոյական ճանապարհով:


Մի բան հաստատ գիտեմ, Գրիգորի Խաչատուրովի կեցվածքն ու վարքագիծը գիտակցված է, նա հստակ գիտեր, թե դա ինչի կարող էր հանգեցնել, սակայն նա այն մարդկանցից է, ով գիտի, թե ինչպես պետք է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը»,- գրել է Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր