«Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ          Տեսանյութ. Պատկերացրեք՝ 300 հազար ադրբեջանցի Հայաստան են բերելու       Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի    

21 փետ 2023 15:47

Կա ահազանգ, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով չի բացառվում օդում քաղցկեղածին տարր լցված լինի․ հնարավոր է տարածվի նաև սիբիրյան խոցը

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչ օրս դեռ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Չեն դադարում նաև հետցնցումները՝ որոշները աղետալի հետևանքներով: Պաշտոնական  վերջին տվյալներով՝ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում գրանցված երկրաշարժերի հետևանքով  զոհերի թիվը 41 156 է: Ստեղծված իրավիճակում առողջապահական մի շարք ռիսկեր են ի հայտ եկել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շատ բարձր է գնահատել աշխարհում խոլերայի տարածման վտանգը: ԱՀԿ-ն նշել է՝ հնարավոր է, որ Թուրքիայում տարածվի նաև սիբիրյան խոցը:


Zarkerak.am-ը երկրաշարժի հետևանքով հնարավոր առողջապահական ռիսկերի մասին զրուցել է ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ: Նրա խոսքով, բնական աղետների ժամանակ միշտ կա համաճարակների վտանգ, որովհետև մարդկային կուտակումները շատ են, առկա է հակասանիտարական վիճակ:


«Թուրքիայի աղետը բավականին լուրջ մասշտաբի խնդիրներ է այնտեղ առաջացել՝ փլուզվել են մեծաքանակ շենքեր, ստորգետնյա ցնցումների պատճառով ջրատարերի և կոյուղատարերի բնականոն աշխատանքն է խաթարվել, որի հետևանքով հնարավոր չի լինի դեռևս մարդկանց համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ կարողանան այդ հակասանիտարական վիճակի դեմ պայքար իրականացնել»,- ասում է Քրիստինա Վարդանյանը:


Նա նշում է, որ հիմա Թուրքիայում վրաններով ավաններ են կառուցում, որ մարդկանց հավաքեն այդ կացարաններում, բայց դա բերելու է մարդկանց կուտակումների:


«Հասկանալի է, որ բոլոր այն տեղերում, որտեղ կան մարդկային կուտակումներ, մանավանդ այժմ ջերմաստիճանի ցածր պայմաններում՝ շնչառական համակարգի հիվանդությունների տարածման վտանգը կա՝ կորոնավիրուսի, գրիպի և այլն: Երկրորդը՝ հակասանիտարիայով պայմանավորված տարատեսակ ինֆեկցիաների տարածման ռիսկ է, որն առկա է: Նախկինում էլ տեղի ունեցած աղետների, երկրաշարժերի ժամանակ գրանցվել է նման երկրորդ աղետ՝ որն ավելի մեծ վտանգ է իրենից ներկայացրել, քանի որ էպիդեմիայի վերածվելու հակում է ունեցել: Դա կարող է լինել խոլերա, պարոտիդ և նմանատիպ այլ հիվանդություններ: Բացի նշված հիվանդություններից, երկրաշարժի հետևանքով կարող են առաջանալ նաև աղեստամոքսային տրակտի խանգարումներ, դիարեաներ, փսխումներ, որոնք շատ վտանգավոր են փոքր երեխաների համար, քանի որ նրանց մոտ կառաջանա ջրազրկում, որն էլ վերջիններիս կյանքի համար բավական վտանգավոր պայման է»,- ասում է ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտը:


Նրա խոսքով, այսպիսի շատ հիվանդությունների շարքին կարող է դասվել հեպատիտ Ա-ն, որը կեղտոտ ձեռքերի հիվանդություն է: Այսինքն, հնարավոր չի լինի մարդկանց բավարար քանակի խմելու և հիգիենիկ օգտագործման համար ջրով ապահովել: «Այսպիսի մասշտաբային կատաստրոֆաների պարագայում նման խնդիրների հետ էլ ենք մենք անպայման բախվելու»: Մարդկային կուտակումների ժամանակ միայն նշված ինֆեկցիաների խնդիրը չէ, որ կարող է անհանգստացնել: Մեծ է մաշկային տարբեր խնդիրների առաջացման հավանականությունը, ինչպիսին է օրինակ՝ քոսը և այլն:


Քրիստինա Վարդանյանը մեկ այլ, արդեն հոգեկան առողջությանը վերաբերող խնդիր էլ է առանձնացնում. մարդիկ ավելի խոցելի են դառնալու: Աշխարհում հիմա գրանցված է հոգեկան վիճակի բարձր սթրեսի մակարդակ, ինչը նաև նպաստելու է այս բոլոր հիվանդություններին, որովհետև մարդկանց դիմադրողականութունն ընկնելու է: Այսինքն, այստեղ փոխկապակցված շղթա կա, որը միանշանակ անդրադառնալու է բնակչության առողջության վրա:






«Այս բոլոր խնդիրների հետ կապված առողջապահական ծառայությունները պետք է շատ աչալուրջ լինեն, որովհետև պրոբլեմի ծավալը, որն հիմա ի հայտ է եկել երկրաշարժի տարածքում, բավականին լուրջ է: Եթե խոլերան ու մյուս խնդիրները, որոնց մասին ես խոսեցի, տարածվեցին՝ սրանց կայունացնելը շատ դժվար է լինելու: Նման խնդիրները կարող են տարածվել անգամ հարևան պետություններում»,- ասում է հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտը:


Իսկ որքանո՞վ է հավանական, որ երկրաշարժի հետևանքով առաջացած փոշին այնպիսի խնդիր առաջացնի մարդու օրգանիզմում, ինչպիսին քաղցկեղն է: Ի դեպ, նման ռիսկի համար որպես պատճառ է դիտարկվում փոշու մեջ ասբեստի պարունակությունը: Օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրել էր, որ Երկրաշարժի վայրերում բեկորների հեռացման արդյունքում առաջացած փոշու մեջ կա ինտենսիվ քաղցկեղածին նյութ, ինչպիսին ասբեստն է:


Քրիստինա Վարդանյանն նշեց, որ առհասարակ շինանյութերի մեջ օգտագործվում է ասբեստը, որի դեմ պետությունները երկար ժամանակ պայքար են տանում: Սակայն, թե Թուրքիայում շինությունների կառուցման համար օգտագործված նյութերը պարունակել են ասբեստ, թե ոչ, դա դժվար է ասել:


«Եթե Թուրքիայում կա, ապա շինանյութերի քայքայման հետևանքով այդ փոշեհատիկները կտարածվեն օդում: Ասբեստը հիմնականում թոքի հյուսվածքի փոփոխություն է առաջացնում:


Նման խնդիր ունեցել են այն մադրիկ, որոնք շինարարության ոլորտում են աշխատել և շփում ունեն ասբեստի փոշու հետ: Ընդ որում, բավական երկար պետք է շփվեն այդ նյութերի հետ, որպեսզի նման հիվանդություն զարգանա՝ թոքի հյուսվածքի փոփոխություն տեղի ունենա, բայց իհարկե, կան նաև չարորակ նորագոյացությունների զարգացման հնարավորությունը, դրա համար շինանյութի կամ տարբեր նյութերի կազմության մեջ օգտագործման համար ասբեստն արգելված է»,- ասում է ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր