Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

24 փետ 2023 19:09

Արդեն 2 օր է Երևանի օդում թռչում են սերմեր,որտեղից և ինչու հայտնվեցին դրանք

Վերջին մի քանի օրերին դրսում լվացքը փռած տանտիկիններն այն ներս են բերում ամբողջությամբ սպիտակ սերմերով պատված։ Օդում էլ դրանք պար են բռնել։


Բուսաբանական այգու աշխատակից Իվան Գաբրիլեյանը ներկայացրել է դրա պատճառները.


«Արդեն երկու օր է Երևանի օդում թռչում են սերմեր, որոնցից մեկը այսօր որսացի և Բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնում ուսումնասիրեցինք:


Առաջին հերթին հետաքրքիր էր զուտ բույսերի սիստեմատիկայի առումով, թե ինչ բույսի սերմ է և գտանք, որ դրանք Հարավային եղեգի սերմեր են՝ Phragmites australis (Cav.) Trin. ex Steud. - Եղեգնատունկ, Եղեգ հարավային, Եղեգ սովորական - Тростник обыкновенный:


Երկրորդ հերթին հետաքրքիր էր, թե որտեղից և ինչու հայտնվեցին սերմերը: Դրա հիմնավոր պատճառը թողնենք օդի աղտոտման կամ նմանատիպ հարցերով զբաղվող մասնագետներին, սակայն իմ կարծիքով, ինչ որ տեղ մասսայական դարձյալ այրել են եղեգնուտներ, որը, եթե ճիշտ է, ապա անթույլատրելի է մի քանի պատճառներով՝
ափսոս է այդ կենսաբանական վառելիքը, կարելի էր բրիկետներ պատրաստել վառարանների համար, բայց երկրի մասշտաբով  եղեգի քանակը ցավոք, քիչ է...


Մյուս անթույլատրելի պահը դա ածխածնի երկօքսիդով մթնոլորտը աղտոտելու պահն է...
Եվ վերջապես եկեք պատկերացնենք, թե ինչքան թռչնաբուն է այրվում, կամ ինչքան օգտակար միջատներ կամ այլ մանր կենդանիներ են այրվում, որոնք ձմեռում են եղեգների ցողուններում կամ այլ մասերում:
Հիմա շատերը կասեն, թե Արցախը շրջափակման մեջ է, ինչի ետևից ենք ընկել (շատ-շատ են ասում դա քողարկելու համար մեր մեծ ու փոքր հոգսերը), բայց նախ մեկը մյուսի հետ կապ չունի, հետո, ոչ մասնագետները չեն էլ պատկերացնում, թե մեր գյուղատնտեսական սնունդը ինչքան է կապված միջատների գործունեության հետ...


մի խոսքով, օդում պտտվող սերմերը եղեգի սերմեր են, ու եթե դա եղեգնուտների այրման մասին է խոսում, ապա դա կատարելը հանցագործություն է...

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր