Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

08 մար 2023 16:33

Հը, սիրելի «սկզբունքային» արևմտամետներ, բան չունե՞ք ասելու..

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.


«ԵՄ պաշտոնյան ռաջարկում է փոխել Լաչինի միջանցքի ռեժիմը


Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով
Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց


• Երբ նման հայտարարություն հնչում է Մոսկվայից, մեր, այսպես կոչված, արևմտամետները շտապում են հայտարարել, թե Ռուսաստանը պաշտպանում է ադրբեջանական օրակարգ: Սակայն քար լռություն է, երբ ԵՄ պաշտոնյան, Ադրբեջանի ՊՆ-ի հետ ունիսոն, բացահայտորեն առաջարկում է փոխել Լաչինի միջանցքի ռեժիմը՝ այն անվանելով ճանապարհ:


Հը, սիրելի «սկզբունքային» արևմտամետներ, բան չունե՞ք ասելու...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր