Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

13 մար 2023 10:52

Ադրբեջանը պատրաստվում է զավթել Հայաստանը առանց պատերազմ հայտարարելու, ՀՀ ղեկավարությունը փորձում է չնկատել դա

Tsargrad.tv–ն գրում է, որ հայ փորձագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան խոսել է 2023 թվականի սկզբին հրապարակված Ադրբեջանի կարևորագույն փաստաթղթերից մեկի մասին:


Նա սոցցանցի իր էջում գրել է, որ Բաքվի իշխանությունները մտադիր են «գրավել» Հայաստանը առանց պատերազմ հայտարարելու։ Այդ մասին, նրա կարծիքով, վկայում է այն, որ ադրբեջանական կողմը պատրաստել է «Վերադարձի հայեցակարգ», որը այս տարվա հունվարի վերջին հրապարակվել է բաց աղբյուրներում։


Էլիբեգովան վերլուծելով այդ փաստաթուղթը, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ համապատասխան տարածքներում ծնվածների ժառանգները նույնպես պետք է իրավունք ունենան վերադառնալու Հայաստանի տարածք։ Ընդհանուր առմամբ, այդպիսի մարդիկ արդեն մի քանի հարյուր հազար են։


Հայաստանի տարածքում ադրբեջանցիների անվտանգությունը, ըստ Բաքվի ծրագրի, պետք է ապահովի բարեկամ երկիրը, ինչը նշանակում է թուրքական բանակը։ Ամենավատն այն է, որ, ըստ փորձագետի, պաշտոնական Անկարան հավաստիացրել է այս հարցում իր աջակցությունը։ «Ադրբեջանը ոչ միայն ծրագիր ունի, թե ինչպես են առանց պատերազմ հայտարարելու նախատեսում գրավել Հայաստանի տարածքը, այլ նաև արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ»,- ամփոփել է Անժելա Էլիբեգովան։
Հայաստանի ղեկավարությունն, ըստ ամենայնի, փորձում է չնկատել դա և նույնիսկ ուրախության նամակներ է ուղարկում Ռեջեփ Էրդողանի պալատ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր