Այս կենդանակերպի նշանների կյանքը հուլիսի 1-ից կլցվի երջանկությամբ          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանների համար ֆինանսական առումով շրջադարձային կլինի    

03 ապր 2023 14:29

Թշնամին առաջ շարժվելով դիրքավորվում է.Տարածաշրջանում եփվում է նոր ռազմական էսկալացիա

Լրանում է Արցախի տոտալ շրջափակման 113-րդ օրը: Թշնամին հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևելք մխրճվում է Հայաստանի սուվերեն տարածքներ և առաջ շարժվելով դիրքավորվում է: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արտակ Զաքարյանը.


«Զուգահեռաբար` տարածաշրջանում եփվում է նոր ռազմական էսկալացիա: Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դավադրության նոր ռեկորդ սահմանել և Արցախի ճակատագիրը վերջնականապես հանձնել Ադրբեջանին: Մենք կանգնած ենք նաև պետականության կորստի առջև: Մեր ժողովրդի զգալի հատվածը լավ չի գիտակցում իրավիճակի լրջությունը:


Այս ամենից ուշադրությունը շեղելու համար ՔՊ դավադիր խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում: Փաստացի` իրենց հերթական դավադրությունը ծածկող «վարագույրի» կտորներն են հավաքում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր