Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

05 ապր 2023 11:09

Իրավիճակը կրիտիկական է, արցախցիները զգում են պատերազմի մոտեցումը

Segodnia.ru-ն գրում է, որ Իրավիճակն Արցախում օր օրի թեժանում է: Ադրբեջանական զորքերի և «բնապահպանների» շրջափակման հետևանքով տանջված արցախցիները զգում են պատերազմի մոտեցումը։ Պատերազմի մասին խոսում են ինչպես հանրապետության ղեկավարությունը, այնպես էլ բնակիչները փողոցներում։
Ադրբեջանը ուժեր է հավաքում Արցախի ու Հայաստանի հետ սահմանին: Օկուպացված Հադրութում արձանագրվել է իսրայելցի զինվորականների ժամանումը։ Այստեղ գաղտնիք չկա, ամեն ինչ պարզ է. Ղարաբաղի Հադրուդ սահմանամերձ շրջանի մի շարք բարձունքներից հստակ երևում է Իրանի հարակից տարածքը։ Ինչպես հայտնի է, Բաքուն իր տարածքը տրամադրել է իսրայելցի զինվորականներին հետախուզական-դիվերսիոն աշխատանքների համար։ Ադրբեջանի տարածքը Իսրայելի կողմից կարող է օգտագործվել Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ: Նաև այդ մասին են խոսում  Արցախում և Հայաստանում։




Այդ ֆոնին ադրբեջանցիները խախտելով 2020 թվականի նոյեմբերին կնքված խաղաղության համաձայնագրերը փորձում են գրավել մի շարք առանցքային բարձունքներ։ 




Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ադրբեջանական ուժերը վերահսկողություն են հաստատել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի կարևոր հանգույցներից մեկի վրա, որը Արցախի բնակիչների «կյանքի ճանապարհն» է։
Ադրբեջանցիների այդ հատվածում ճանապարհի վերջնական փակումը կանխվել է ռուս խաղաղապահների կողմից, ովքեր նրանց հետագա առաջխաղացումը կանխելու նպատակով դիրքեր են տեղակայել ագրեսորներից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա։ Բացի դա ադրբեջանցիները առաջխաղացման նոր փորձ են արել, սակայն կասեցվել են:




Այնուամենայնիվ իրավիճակը կրիտիկական է։ Հակառակորդը, ըստ Աբրահամյանի, այդ ուղղությամբ առաջ է գնացել այնքան, որքան իրեն անհրաժեշտ է եղել, ամրակայման աշխատանքներ է իրականացրել և վերահսկողություն հաստատել այդ կարևոր ճանապարհի վրա, իսկ մնացած ամեն ինչը երկրորդական է։




Խնդիրը, սակայն, միայն թշնամին չէ, ով չի թաքցնում իր Արցախի և Հայաստանի հետ կապված ծրագրերը։ Խնդիրը պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ է, որը այդպես էլ չի մշակել Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն։ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից եզրակացություններ չեն արվել, կորցվել է Հայաստանի անվտանգության ուժերի բարեփոխման և մարտունակ վիճակի բերելու ժամանակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր