Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

10 ապր 2023 10:33

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը՝վիզայի հարցազրույցի ներկայացողներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը տեղեկացնում է, որ հարցազրույցի ներկայացող բոլոր անձինք դեսպանատուն մուտք գործելիս պետք է անցնեն անվտանգության զննում։


Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, որը վիզայի հարցազրույցի ներկայացողներին խորհուրդներ է տվել։


«Մի շարք իրեր ու առարկաներ (օրինակ՝ դյուրակիր համակարգիչ, խելացի ժամացույց, էլեկտրոնային կամ մարտկոցով աշխատող սարքեր, մեծ պայուսակներ, կոսմետիկ պարագաներ և այլն) դեսպանատան տարածքում չեն թույլատրվում։


Նկատի ունեցեք, որ ԱՄՆ դեսպանատանն արգելված իրերը պահ տալու հարմարություն չկա, ուստի եկեք առանց դրանց»,-նշվում է հայտարարության մեջ։


Հավելենք, որ ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս չեք կարող ձեզ հետ ունենալ հետևյալ իրերն ու առարկաները․

Մարտկոցով աշխատող կամ էլեկտրոնային սարքեր, օրինակ՝ բջջային հեռախոսներ, թվային օրագրեր, խելացի ժամացույցներ, փեյջերներ, տեսախցիկներ, աուդիո/վիդեո երիզներ, կոմպակտ սկավառակներ, MP3-ներ, ճկուն սկավառակներ, նոութբուք համակարգիչներ կամ դյուրակիր ​​նվագարկիչներ․
ուսի խոշոր պայուսակներ. թույլատրվում են միայն ձեռքի փոքր պայուսակներ
մեծ պայուսակներ, օրինակ՝ ճամփորդական պայուսակներ, ուսապարկեր, ճամպրուկներ, կաշվե, կտորե պայուսակներ, փակվող թղթապանակներ․ կարող եք ձեզ հետ ունենալ միայն պլաստիկ տոպրակ, որտեղ դիմումի հետ կապված փաստաթղթերն են․
ուտելիք և հեղուկներ․
կնքված ծրարներ կամ փաթեթներ․
սիգարետներ, սիգարներ, լուցկու տուփեր, կրակայրիչներ․
սուր առարկաներ, օրինակ՝  մկրատ, ծալովի դանակ կամ եղունգների խարտոց․
զենք կամ պայթուցիկ նյութեր։
Սա ամբողջական և սպառիչ ցանկ չէ և տեղում՝ անվտանգության անձնակազմի հայեցողությամբ, կարող են արգելվել նաև այլ իրեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր