Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

17 ապր 2023 16:10

Այդ ո՞վ է այդ նախարարը, որ իրավունք ունի առանց ԱԺ-ի հետ քննարկումների փոխել զենքի մասին օրենքը

Այն պայմաններում, երբ մենք շրջապատված ենք ՝ օսմանյան թուրքերով ու մերձկասպյան թուրքերով, երբ ամեն րոպե հարձակման վտանգի տակ ենք, կարծում էի, որ նման պայմաններում զենք կրելու արգելքների  ցանկը կլիներ ավելի լիբերալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ասուլիսի ժամանակ նշեց «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը:
«Այսինքն արգելվածների ցանկում պետք է լինեին միայն հոգեկան հիվանդությունները եւ նարկոմանիան ու վերջ: Հիմա եթե մարդը բրոնխիալ ասթմա ունի, ուրեմն ինքն իրավունք չունի ինքնապաշտպանվելու եւ իր երեխաներին պաշտպանելո՞ւ: Իմ փոքր տղան սրտի պրոբլեմ ունենալով, մի կերպ, կռվով-դավով գնաց բանակ, դարձավ սպա, հիմա ինքը փաստորեն  իրավունք չի ունենա՞ զենք կրելու: Կամ ասենք այրվածքից ձեռքի մի քիչ կռկված է:

Ինձ թվում է, որ շատ պաշտոնյաներ կտրված են իրականությունից, իրենց թվում է, որ իրենք ապրում են Վացլավ Հավելի Չեխիայում եւ Սլովակիայից խաղաղ բաժանվելու պրոցեսի մեջ են: Երեւի փոթորիկը մի օր իրենց կիջեցնի գետնին, բայց ցավալի հետեւանքներ կարող են լինել»,-ասաց նա:
Օրինական զենք կրողների շրջանում հանցագործությունները «սարսափելի շատ են», 30 տարվ մեջ 4 դեպք: 

Վարդանովը հեգնանքով ավելացրեց. «Իսկ հատուկ վտանգավոր միջոց չի՞ նախարար լինելը: Իրենք կարող են լուրջ վնաս հասցնել: Ճիշտ է, իրենք կարող են պայքարել հակառակորդի դեմ, երկրաշարժի դեպքում կազմակերպեն, որ արագ փլատակները բացվեն, միջից ողջ մարդ հանեն, բայց կարող են նաեւ իրենց գործունեությամբ վնաս հասցնել: Իրենք իրականությունից կտրված են, հետն էլ ռետրոգրադ են, նաեւ մոռացել են, որ սա պառլամենտական երկիր է: Այդ ո՞վ է այդ նախարարը, որ իրավունք ունի առանց քննարկումների, Հայաստանում ամենագլխավոր մարմնին՝ ԱԺ-ին, փոխել զենքի մասին օրենքը:

Ոնց կարելի է այդպես արհամարհել օրենքները: Եթե կուզեք, խորհրդարանը կարող է իրեն մի քիչ հաբռգած պահի, ոչ թե նախարարը կամ նախարարությունները: Իրենք ընդամենը ԱԺ որոշումները կատարողներն են, բայց ԱԺ-ին փաստի առաջ են կանգնեցնում: Մի քիչ չափը չեն անցնո՞ւմ: Դուք ուզում եք վարկաբեկել Հայաստանի գլխավոր մարմի՞նը: Դրա համար եք վերջին մի քանի օրվա մեջ փաստի առաջ կանգնացնում ԱԺ-ին, որպեսզի ԱԺ-ի ընդունած օրենքը վիժեցվի՞: Դա կոչվում է սաբոտաժ ու կարելի է նույնիսկ քրեական գործ կարուցել»,-ասաց Վարդանովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր