Չի բացառվում, որ նաև Սոթքի հանքը հանձնեն.Բոլորովին պատահական չեն Ադրբեջանի և ՀՀ-ի ղեկավարների սինքրոն, փոխկապակցված գործողությունները

Անդրադառնալով փաստին, որ երեկ Սոթքի հանքավայր են այցելել նաև եվրոդիտորդները, անվտանգային հարցերով մասնագետը նկատում է՝ չի բացառվում, որ նրանք տարածքում հետախուզական աշխատանքներ կարող են կատարել.«Այդ կառույցն, արդեն իսկ, հայտարարել է, որ ինքն այստեղ դիտորդական առաքելություն է կատարում, ինչպես նաև՝ չի թաքցնում, որ դիտորդական աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկություններով փոխանակվում է ադրբեջանական կողմի հետ։ Ուրեմն ո՞վ կարող է հերքել, որ նախօրեին Սոթքում նույնպես նրանք որոշակի հետախուզական աշխատանքներ չեն կատարել։ Ի վերջո, ինչո՞վ է այստեղ զբաղված այդ կառույցը։ Տեղ գյուղում վերջին ռազմական ագրեսիայի վերաբերյալ, եթե չեմ սխալվում, նրանք որևէ հայտարությամբ հանդես չեկան, որևէ տեսակի միջամտություն ևս՝ նրանց կողմից չկատարվեց։ Նրանք ասեցին, որ իրենց ձեռքի տակ ունեն միայն թուղթ ու գրիչ, բայց այդ թուղթ ու գրիչով կարո՞ղ էին չէ գոնե որևէ տեսակի հայտարարություն կատարել, ինչը տեղի չունեցավ։ Հետևաբար, թե ինչո՞վ է իրականում այդ կառույցը զբաղված այստեղ, արդեն պարզ է»։
Տեղեկացնենք նաև, որ երեկ համացանցում ինֆորմացիա տարածվեց այն մասին, թե Սոթքի հանքավայրից հանվել է նաև որոշակի թվով տեխնիկա։