Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

21 ապր 2023 14:19

Ոչ միայն Սոթքի հանքն, այլև Հայաստանի 5 մարզից՝ 70 գյուղ հանձնվելու է Ադրբեջանին.Ապրե՞լ, թե՞ լքել բնակավայրը, բարձունքներն ամբողջովին թշնամու վերահսկողության տակ են

Սոթքի հանքավայրի և Տեղ գյուղի դեպքերը լավագույն ցուցիչն են նրա, թե ինչպես կարող է Ադրբեջանը վերցնել իրեն հետաքրքրող ցանկացած հատված։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Այն հանգամանքը, որ Սոթքի հանքավայրի շահագործումն, արդեն օրեր շարունակ, դադարեցված է և չի վերականգնվում, աշխատակիցներն էվակուացված են, դիտորդական այցով այնտեղ են եղել նաև ԵՄ դիտորդները, խոսվում է նաև, որ իջեցվել է հանքշահագործման տեխնիկայի մի մասը, վկայում է հանքի ապագայի վերաբերյալ բոլորովին չբացառվող տխուր հեռանկարի մասին»,- նշում է Հայկ Նահապետյանը։

Փորձագետի արձանագրմամբ՝ Սոթքի հանքի մի մասն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է գտնվում. «Որքան տեղյակ եմ, այդ հանքի շահագործման հետևում Մեծ բրիտականական ընկերություն է կանգնած։ Հանքարդյունաբերությունն Ադրբեջանում, մեծ իմաստով էներգակիրները մեծ մասը նույնպես, բրիտականական ընկերությունների վերահսկողության տակ են։ Քանի որ հանքի մի մասն ադրբեջանցիներն են շահագործում, մյուս մասի վրա, ինչպես տեսնում ենք, արդեն իսկ հստակ արգելքներ են դրվում, որպեսզի հայկական կողմն այն չշահագործի, որովհետև հանքարդյունաբերությունն ահռելի եկամուտներ բերող աշխատանք է։ Հանքի աշխատանքների այս կերպ խոչընդոտումով, հավանաբար, ադրբեջանական կողմը հույս ունի Տեղ գյուղի նման գետնի վրա դեմարկացիա իրականացնել, այսինքն, վերցնել հանքի վերահսկողությունն ամբողջովին սեփական վերահսկության տակ, որից հետո քարտեզները գծելու ընթացքում, այսինքն՝ դելիմիտացիայի ժամանակ, հանկարծ կպարզվի, որ հանքը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ ԵՄ դիտորդների այցը հանքավայրի տարածք, կարծում եմ, հենց այդ նպատակն է հետապնդել։ Սոթքի հանքը, հանկարծ, իրենց մոտ եղած քարտեզների մեջ կարող է հայտնվել, իսկ թե ի՞նչ քարտեզներով են առաջնորդվում Հայաստանի տարածքում դիտորդական առաքելություն կատարող եվրոմիության ներկայացուցիչները, պաշտոնապես հրապարակված չէ, ոչ մեկի համար այն պարզ չէ»,- ասում է Հայկ Նահապետյանը։

Այս գործելաոճը հատուկ է փաշինյանական տրամաբանությանը, որի վերաբերյալ ռազմական փորձագետն ունի իր հստակ դիտարկումները. «Բոլոր ժամանակներում, բացառության մեկ դրվագի՝ Սոչիի հանդիպմանը, երբ խոսք է գնացել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, Փաշինյան Նիկոլն օգտագործել է՝ սկզբում դեմարկացիա, հետո դելիմիտացիա եզրույթները։ Ինչո՞վ է այդ դրվագը հատկանշական՝ նա շատ լավ տեղյակ է, որ դելիմիացիան քարտեզների վրա կատարվող աշխատանքն է, որից հետո, ստեղծված համապատասխան հանձնաժողովների մասնակցությամբ, այդ քարտեզների հիման վրա կատարված աշխատանքները կիրառում են, արդեն, գետնի վրա։ Ինչո՞ւ է Փաշինյանը, բացառությամբ մեկ դրվագի, եռակողմ բոլոր պաշտոնական հանդիպումների ընթացքում օգտագործում դեմարկացիա, հետո նոր՝ դելիմիտացիա եզրույթները։ Ես հասկացա խնդիրը՝ Փաշինյանը՝ գործնականում և փաստացի, հանձնելու է տարածքները, որն իրենից ներկայացնում է դեմարկացիայի պրոցես, որից հետո, այդ դեմարկացիան անցկացվելու է քարտեզների վրա, որն էլ, իր հերթին՝ դելիմիտացիան է։ Ինչն էլ հենց այս պահին կատարվում է Սյունիքում, որի համար էլ ադրբեջանական բանակային ստորաբաժանումների դիմաց Փաշինյանը կանգնեցրել է գործառույթներով և լիազորություններով խիստ անհամաչափ հայկական սահմանապահ զորքը։ Ահավասիկ, Սյունքիում Փաշինյանն արդեն սկսել է դեմարկացիոն աշխատանքները, այսինքն՝ գետնի վրա Ադրբեջանը վերցնում է այն հատվածները, ինչ իրեն պետք է, որից հետո, առանց այդ հատվածների էլ կկազմվի Հայաստանի նոր քարտեզը, այսինքն՝ տեղի կունենա դելիմիտացիայի պրոցես»,- ահազանգում է ռազմական փորձագետը։

Ըստ ռազմական փորձագետի՝ Սոթքի հանքավայրի և Տեղ գյուղի դեպքերը լավագույն ցուցիչն են նրա, թե ինչպես կարող է Ադրբեջանը գալ վերցնել իր ցանկացած հատվածը, որը հետագայում, արդեն՝ դելիմիտացիայի ժամանակ կհայտնվի իրենց տարածքում. «Փաշինյանը չի հայտարարում, որ Ադբեջանն իր տարածքներն օկուպացրել է։ Ուրեմն, ինքը համաձայն է, որ այդ տարածքներում գան ու նստեն ադրբեջանցիները։ Ուրեմն, ինքը նախօրորք տվել է իր համաձայնությունը՝ կլինի դա բանավոր, թե գրավոր, ես այս պահին հստակ ասել չեմ կարող։ Շարունակելով փաշինյանական տրամաբանության ողբերգությունների շարքը, ուզում եմ տեղեկացնել, որ առաջիկայում, առնվազն ՀՀ 5 մարզում նույն վիճակն է լինելու՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում, Տավուշում և Վայոց Ձորում։ Իմ գնահատմամբ, առաջիկայում թվով 70 գյուղ հանձնվելու է Ադրբեջանի վերահոսկողությանը, որից 36-ը՝ թշնամու ուղիղ հսկողության տակ, իսկ 34-ը՝ 1 – 2 կմ խոցելիության տրույթում։ Այսինքն, այդ գյուղերի բնակիչների առջև, այլևս, գոյաբանական խնդիրներ են առաջ գալու՝ ապրե՞լ, թե՞ լքել բնակավայրը, երբ դրանք շրջապատող բարձունքներն ամբողջովին ադրբեջանական զորքի վերահսկողության տակ են։ Այս իշխանության օրոք, այդ գյուղերը վաղ թե ուշ անկասկած դատարկվելու են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր