ԱԺ ամբիոնից փրփրած բերանով, մատ են թափ տալիս Արցախի վրա. թե բա պարապ նստել եք, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում

«Կասկածից վեր է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած քպ-ական չհայ հանցագործ խմբակի անդամներին միավորում է Արցախի ու այստեղ ապրող ՀԱՅԵՐԻ նկատմամբ ատելությունը:
Նրանցից յուրաքանչյուրը, ադրբեջան-քպ համատեղ սցենարում, դերակատարություն ունի: Նրանցից ամենակատաղի հայատյացը արսենյան գուրգենն է: ՀՀ ԱԺ ամբիոնից փրփրած բերանով, մատ էր թափ տալիս Արցախի վրա. թե բա պարապ նստել եք, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում:
Սա ասում է հազարավոր ՀԱՅ երիտասարդներով, առանց աչքը թարթելու, երկնային բանակը համալրածը:
Սա ասում է Արցախն ու Հայաստանի մի մասը հանձնածը:
Սա ասում է 120000 հայերի շրջափակման մեղավորը...
Վերջում էլ կնիք դնում, թե բա հայերի տունը, պետությունը Հայաստանն է ու իրենք «պայքարելու» և «շենացնելու» են «իրենց» երկիրը:
Հ.Գ., քպ-ականը ՀՀ թիվ մեկ ամբիոնից իրենց իսկ կողմից պետական դավաճանության մասին հայտարարություն է անում իսկ Արցախի իշխանությունները բամբակը ականջներում, աչքերը փակած, աթոռներին կառչած, լուռ հեզությամբ, մասնակցում են Արցախի ոչնչացմանը...»,- գրել է նա: