Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

01 մայիս 2023 15:21

Մենք Արցախի իշխանություններից պահանջելու ենք ռուսներին հանել ջրի երես՝ կամ-կամ... ռուսին ստիպենք անել երկու բան

ՄԱԿ-ը չի արձագանքում մեր կոչերին, որովհետեւ մենք երբեք դեռ չենք ասել, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարել: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում հայտարարել է Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը:
«Արցախի իշխանությունները միշտ շնորհակալություն են ասել ռուս խաղաղապահներին, այն դեպքում, երբ մենք Խծաբերդ, Հին Թաղեր, Փառուխ ենք կորցրել, զոհեր ենք ունեցել, այլ տարածքային զիջումներ ենք ունեցել: Արցախի իշխանության մեղքը հենց այն է, որ երբեք գոնե մեկ անգամ  չի հայտնել միջազգային հանրությանը, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում:
Երբ մենք ռուսին ստիպենք անել երկու բան՝ կամ բացել միջանցքը, կամ հայտարարել, որ ինքն ի վիճակի չէ դա անել, սա արդեն լուծում է լինելու: Այդ դեպքում միջազգային հանրությունից եւ ՄԱԿ-ից ռեալ հիմքեր ունենք պահանջելու, որ իրենց կատարեն իրենց պարտականությունը: Բայց մենք մինչեւ հիմա ասում են՝ «շնորհակալություն Ռուսաստան», այն դեպքում, երբ ռուսը մեզ ծախում էբնականաբար, միջազգային հանրությունը մեզ այն աչքով է նայելու, ինչ աչքով հիմա է նայում, այսինքն մատը մատին չի տալու: Մենք Արցախի իշխանություններից պահանջելու ենք ռուսներին հանել ջրի երես՝ կամ-կամ»,-ընդգծեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր