Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

01 մայիս 2023 17:07

Անցակետ դրել է նաև հայկական կողմը, ինչը լեգետիմացնում է ադրբեջանական կողմի գործողությունները. Կարապետ Պողոսյան

Իրականում Հակարի անցակետ շոուն նախապես շատ լավ պլանավորված էր. Առաջին քայլն եղավ Շուշիի ճանապարհի փակելը Էկոահաբեկիչների կողմից, որի ֆոնին կազմակերպվեցին ենթաշոուներ, իսկ ժամանակը օգտագործվեց ալիև-նիկոլ բանավոր պայմանավորված սահմանները գծելու և անցակետեր կառուցելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:

Նա նաեւ նշել է. «Մասնավորապես, ամբողջովին թշնամու վերահսկողությանը հանձնվեց Բերձորի հատվածը, կենտրոնացվեցին տարբեր զինատեսակներ, բավականին մեծ ժամանակ տրվեց թշնամուն ինժեներական աշխատանքներ կատարելու, զորքը մոբիլ տեղաշարժելու թունելներ, բետոնյա ամրություններ կառուցելու համար(տես լուսանկարը)։


Ամբողջովին ամրանալուց հետո հերթական սադրանքը կազմակերպվեց, և տեղադրվեց անցակետ, այդ ընթացքում պարապ չէր նաև հայկական կողմը և շփման գծում` Հակարի կամուրջի դիմաց, տեղադրեց մի քանի մոդուլային տնակ և նստեցրեց ԱԱԾ մի քանի սահմանապահ։
Արդյունքում, ադրբեջանական կողմը միայնակ չի դրել անցակետ, անցակետ դրել է նաև հայկական կողմը, ինչը արդեն իսկ լեգետիմացնում է ադրբեջանական կողմի գործողությունները. ստեղծված իրավիճակում հասարակ հային մնում է, կա՛մ ընդունել իրողությունները և մտնել ադրբեջանի դրոշի տակ, կա՛մ ընդվզել, դիմանալ շրջափակմանը և գնալ պայքարի ավելի կոշտ միջոցների...
Հերթական ծանր փորձության մեջ հայտնվելով՝ կարծում եմ՝ առաջիկա օրերի լուրջ կոնսոլիդացիայի կարիք ունենք, ինչքանով կստացվի կերևա առաջիկա օրերին և ժամերին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր