Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

03 մայիս 2023 12:19

Վրաստանը շատ զգույշ է. ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին միանալը ինքնասպանություն կլիներ, անցել են պատերազմի միջով, որը միայն դժբախտություն է բերել

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ եթե Վրաստանը միանար Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին, ապա դրա հետևանքները երկրի համար հավասար կլինեին ինքնասպանության։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
 
«Մենք բացարձակապես բացահայտ հայտարարեցինք, որ չենք միանում պատժամիջոցներին, քանի որ չէինք ուզում վնասել մեր երկրին, մեր ժողովրդին։ Ինչպե՞ս կարող ենք միանալ պատժամիջոցներին, երբ վստահ չենք, որ վնաս կհասցնենք Ռուսաստանին։ Ընդհակառակը, մենք ինքներս մեզ կվնասեինք, դա կլիներ հարակիրի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կալաձեն։ Թբիլիսիի քաղաքապետը հայտնել է, որ Վրաստանը չի ցանկանում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի Դաշնության դեմ, քանի որ 2008 թվականին արդեն անցել է պատերազմի միջով, որը երկրին դժբախտություն է բերել։
 
«Ուստի այսօր ամենակարեւորը խաղաղությունը, կայունությունն ու տնտեսական զարգացումն են»,- եզրափակել է նա։ Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ դա բացատրելով երկրի ազգային շահերով։
 
Անցյալ տարվա մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թբիլիսիից հետ էր կանչել Ուկրաինայի դեսպանին` պատժամիջոցների հարցում Վրաստանի իշխանությունների «անբարոյական դիրքորոշման համար»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր