Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

06 մայիս 2023 13:10

Դրսում ապրողներից ոմանք ինձ մեղադրել են Նիկոլին դավաճանելու մեջ, երեկ իրենց սիրելի վարչապետն ասաց՝ դավաճանը իրենք են, որ գնացել են փափուկ կյանքով դրսերում ապրելու

ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է, որ բավականին շատ ծանոթ ու բարեկամներ ունի, որոնք ապրում են դրսում` Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ և այլուր։ Եվ նրանցից շատերը պատերազմից հետո դադարել են նրա հետ շփվել։


«Ավելին` ոմանք մեղադրել են Նիկոլին դավաճանելու մեջ։ Հա, հա իրենք գտնում են, որ Արցախը շուտ պետք է տային, պրծնեին ու հետն էլ Արցախը, բայց մե՞րն էր։


Անկեղծ լինեմ, անգամ ամաչում եմ, որ ազգականներ էլ կան դրանց մեջ ու նույն արյունն է հոսում իմ և իրենց երակներում։ Ճար չկա`  պիտի հաշտվեմ։ Բայց դա հե՜չ...


Երեկ իրենց սիրելի վարչապետը ասաց, որ դավաճանը հենց իրենք են, որ երկիր հանձնողը հենց իրենք են, որ հող հանձնողը հենց իրենք են, որ թողել ու գնացել են փափուկ կյանքով դրսերում ապրելու։ 


Այլ ժամանակ կհակադրվեի ասածի հետ, բայց հիմա կասեմ, այո՛, հենց իրենք են, որովհետև այդ փափուկ կյանքով էնքան են ապրել, որ իրենց թվում է՝ էս իշխանության մնալն էլ մեր երկի համար է փափուկ կյանք։ Դե ի՞նչ, ինչպես հասկացանք՝ հաջորդ դավաճանների խումբը այն մարդիկ էին, որոնք պատճառաբանում էին, թե Քոչարյանի պատճառով ենք երկիրը լքել։ Հիմա, երկիր լքածնե՛ր ջան, Նիկոլը ձեզ բերեց, հավասարեցրեց ձեր «սիրելի»  Քոչարյանին, որից այդքան խորշում էիք։
 
Ճիշտ եմ  չէ՞, որ առաջին մեղադրյալը հող հանձնելու մեջ Քոչարյանն էր։ 
Բարի վայելում։


Նկարը ձեր հանձնած գյուղերից է, որ էլ չկա ու հարթ տարածություն է մնացել», - նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր