Մարտի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Մարտի 19-ին և 20-ին գազամատակարարման դադարեցում կլինի հետևյալ հասցեներում       Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 մայիս 2023 14:15

Մեր դեմ պատերազմ է սանձազերծվել, և մենք գլուխ կհանենք.Կիևը պետական հեղաշրջման պատանդն է և մանրադրամ է դարձել Արևմուտքի ձեռքում

Ռուսաստանի դեմ կրկին պատերազմ է սանձազերծվել, սակայն երկիրը հակահարված է տվել միջազգային ահաբեկչությանը, այն կպաշտպանի նաև Դոնբասի բնակիչներին և կապահովի իր անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի բացման ժամանակ:
 
Նա հավելել է, որ Ռուսաստանի համար ոչ բարեկամ, թշնամի ժողովուրդներ չկան ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում։
 
Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ քաղաքակրթությունն այսօր կրկին բեկումնային փուլում է։ Հատուկ ռազմական գործողությանը մասնակցողներից է կախված Հայրենիքի անվտանգությունը, հիմա ավելի կարևոր գործ չկա։
Նա նշել է, որ Կիևը պետական հեղաշրջման պատանդն է և մանրադրամ է դարձել Արևմուտքի ձեռքում:
 
«Չափից դուրս փառասիրությունը, ամբարտավանությունն ու ամենաթողությունն անխուսափելիորեն վերածվում են ողբերգությունների։ Հենց դա է այն աղետի պատճառը, որն այժմ ապրում է ուկրաինացի ժողովուրդը։ Այն դարձել է պետական հեղաշրջման և դրա հիման վրա ստեղծված իր արևմտյան տերերով հանցավոր ռեժիմի պատանդը, մանրադրամ նրանց դաժան շահադիտական ծրագրերի իրականացման գործում»,-ասել է Պուտինը։
 
Արևմուտքում ոչնչացնում են հուշարձանները, նացիզմի պաշտամունք են ստեղծում։ Այդ անարգանքը նրանց հանցագործությունն է, ովքեր նոր արշավանք էին նախապատրաստում ՌԴ-ի դեմ։
 
ՌԴ նախագահի խոսքով` մի շարք երկրներ ցանկանում են խեղդել զարգացման ցանկացած ինքնիշխան կենտրոն, ջնջել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, վերջնականապես փչացնել գլոբալ անվտանգության և միջազգային իրավունքի համակարգը։
 
«Ռուսաստանն ուզում է ապագան տեսնել խաղաղ, ազատ և կայուն, իսկ գերազանցության ցանկացած գաղափարախոսություն հանցավոր է և մահաբեր: Ինչպես մոլորակի մարդկանց բացարձակ մեծամասնությունը, այնպես էլ մենք, ցանկանում ենք ապագան տեսնել խաղաղ, ազատ և կայուն»,-ասել է Պուտինը։
 
Ելույթի ժամանակ Պուտինը մեկ րոպե լռությամբ հարգել է բոլոր նրանց հիշատակը, ում կյանքը խլել է Հայրենական մեծ պատերազմը:
Կարմիր հրապարակում անցկացված շքերթին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և Տաջիկստանի նախագահները, ինչպես նաև Հայաստանի վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր