Հարցում՝ ովքեր կմտնեն Ազգային Ժողով եթե առաջիկա կիրակի լինեն ընտրություններ          Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար       Առաջիկա խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով    

12 մայիս 2023 12:24

Ադրբեջանցիներն ամրացել են Սյունիքում, բետոնե ճանապարհներ են կառուցում, թիրախավորում են ոչ միայն ՀՀ-ում բնակվող հայերին, այլև հայկական սփյուռքին

Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամի նախագահ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ հանդես են եկել հատուկ զեկույցով` կապված Ադրբեջանում հայատյաց ու թշնամանքի պետական քաղաքականության հետ: Իր խոսքում Արման Թաթոյանն ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները թիրախավորում են ոչ միայն Հայաստանում բնակվող հայերին, այլև հայկական սփյուռքին.

«Ադրբեջանում մի նոր քաղաքականություն են վարում, որ Հայաստանում ու Արցախում ապրող հայերին իբրև բացատրեն, թե ինչ վնասակար ազդեցություն ունի հայկական սփյուռքը Հայաստանում ու Արցախում ապրող հայերի համար, որպեսզի վերջիններս ազատվեն, ինչպես իրենք են ասում, այդ «քաղցկեղից»,- ասաց Թաթոյանը:

Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունը իր բնակչության շրջանում նաև լայնորեն տարածում է այն թեզը, թե հայերը Կովկասում եկվոր ու քոչվոր ժողովուրդ են: Անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, Թաթոյանն ասաց, որ ադրբեջանցիները ամրացել են Սյունիքում, նախկին փոքր շինությունները ավելի ամրապնդվում ու մեծացվում են, բետոնե ճանապարհներ են կառուցում: Թաթոյանի խոսքով` նրանց նպատակն է, որ տեղի բնակչությունը թողնի ու հեռանա.

«Մարդկանց զրկում են ջրից, զավթում են աղբյուրները, չեն թողնում, որ մարդիկ օգտագործեն իրենց հողերն ու արոտավայրերը»,- ասաց Թաթոյանը:
«Ադրբեջանցիներն ագրեսիվ ապատեղեկատվություն են տարածում։ Այն, ինչ իրենք են անում, «գցում են» հայկական կողմի վրա ու ագրեսիայի հիմքեր են ստեղծում։ Դրանցից ամենավառ օրինակն ականների տեղադրման հարցն է։ Մենք խոսում ենք մարդկանց հետ և պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինծառայողները գրեթե ամեն տեղ ականներ են տեղադրում, քանի որ կենդանիներ են սատկում ականների պայթյուններից, մարդիկ էլ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը։ Ադրբեջանական զինծառայողները բացի նմանատիպ քայլերի դիմելուց, նաև պարզապես զավթել են հայկական հողերը, արոտավայրերը, տները»,– նշեց Թաթոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր