Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 մայիս 2023 16:35

Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին. ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը

Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի  հետ սահմանին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ ու ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումն ու սահմանային գծի ապառազմականացումը: Մենք այդ օրակարգը շարունակելու ենք ընդգծել»,- հավելեց նա:


Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը:


«Մենք այս թեման քննարկում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր