Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

20 հուն 2022 11:09

«Հայելային հետ քաշման» դեպքում չեզոք գոտում են հայտնվելու Կապանը և բազմաթիվ գյուղեր». Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ՀԱՅԵԼԱՅԻՆ ՀԵՏ ՔԱՇՈՒՄ»-Ը ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ Է՝ ՀՂԻ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿՈՐՍՏՈՎ
Շփման գծից Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի օկուպացիոն զորքերի հայելային հետ քաշումն ուղղակի ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է և ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ։
Ընդամենը մի քանի օրինակ՝
▪ Կապան քաղաք։ Քաղաքի հենց մուտքի մոտ գտնվող Կապանի օդանավակայանը ներկայիս շփման գծից հեռու է ընդամենը 50-100 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ո՞ւր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, քաղաքի կենտրոնական հրապարակո՞ւմ, թե՞ մոտ 43.000 բնակչություն ունեցող մարզկենտրոն Կապանն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Խնացախ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 200-300 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ո՞ւր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակո՞ւմ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։

▪ Սյունիքի Կոռնիձոր գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 500 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ո՞ւր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի միջնակարգ դպրոցի բակո՞ւմ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։

▪ Սյունիքի Շուռնուխ գյուղ։ Ներկայիս շփման գիծն անցնում է գյուղի հենց միջով։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտո՞ւմ և հայաթափվելո՞ւ է։
▪ Սյունիքի Ճակատեն գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 350-400 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ո՞ւր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի 10-րդ դարի սուրբ Հռիփսիմե եկեղեցու կամ դպրոցի բակո՞ւմ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Ներքին Հանդ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է 250-300 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ո՞ւր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի դպրոցի բակո՞ւմ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
Այս շարքը կարելի է շարունակել։ Մի քանի տասնյակ գյուղեր ու քաղաքներ են հայտնվելու աղետի առաջ։
Եզրահանգումը մեկն է․
«Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով, ինչն էլ իր հերթին անվտանգային նորանոր խնդիրներ է առաջացնելու մեզ համար, դարձնելու է մեզ էլ ավելի անպաշտպան և խոցելի։ Աղետի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, լոգիստիկ, հոգեբանական-ինքնութենական և այլ խնդիրների մասին դեռ լռում եմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր