Ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը.Զորքերի հայելային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները
![](https://infoport.am/uploads/posts/796d65cfec71c1b5cc87973e252cc269.jpg)
Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը եւ բանակցությունները վարում ենք այս տրամաբանությամբ՝ ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարեւոր են: Միաժամանակ համոզված եմ, որ ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով: Սա ամենեւին էլ հեշտ գործընթաց չէ, բայց կարծում եմ՝ այն է, ինչ ուզում եւ ակնկալում է մեր ժողովուրդը:
Տնտեսական եւ բյուջետային ցուցանիշները, կարծում եմ՝ հանրության եւ տնտեսության արձագանքն են մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին»,-հայտարարեց Փաշինյանը:
Մեր դիրքորոշումն շարունակում է մնալ նույնը, մենք վերահաստատում ենք մեր մոտեցումը՝ 1975 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում:
«Պիտի հոգունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք ձեւակերպված նաեւ միջազգային հանրության կողմից, ինչը բավական կարեւոր է եւ ողջունելի»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի դիրքորոշմանը, Փաշինյանն ասաց. «Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել, միաժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարեւորագույն մաս է:
Ոչ մի գաղտնիք չկա, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում: Միաժամանակ պիտի արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է, որովհետեւ 2022-ի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընթանված հայտարարության մեջ կողմերը պարտավորվել են ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը:
Ուզում եմ նաեւ ընդգծել, որ զորքերի հայելային հետքաշումը ինքնին չի կանխորոշում սահմանագծման աշխատանքները: Դա առանձին գործընթաց է, սա ընդամենը սահմանային իրադրության կայունությունն ապահովելու մասին է:
Չնայած նաեւ կարծում ենք, որ 1975-ի քարտեզը կարող է եւ պետք է հիմք հանդիսանա նաեւ հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետեւ դա է ենթադրում 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,-ընդգծեց վարչապետը: