Կարող եմ դիտել տեսանյութը, բայց չեմ կարող հորդորել դիմումը հետ վերցնել
![](https://i.ytimg.com/vi/9AOZHyfXys8/maxresdefault.jpg)
«Կարող եմ դիտել տեսանյութը, բայց չեմ կարող հորդորել դիմումը հետ վերցնել: Մենք պետք է էմոցիոնալ ժողովրդից տեղափոխվենք օրինապաշտ ժողովրդի: Բա փոխգնդապետի գլխին շշով խփեն, ասենք՝ լավ, եկեք ներենք կամ դիմումը հետ վերցնենք, մի ձև գտնենք կարճենք, օրինակ՝ զղջման հիմքով: Էնպես չի, որ նախորդ դեպքում գործն ապօրինի է կարճվել, զղջումը հիմք է կարճելու համար: Մարդ առևանգեն… էդ մարդիկ չէի՞ն խոսում մանկապարտեզ գրավելու համար, հետո էլ գնալու եք էդ մանկապարտեզի ծնողներին ասե՞ք՝ դիմումը հետ վերցրեք:
«Դուք ձեր գործով դիմումը հետ վերցրե՞լ եք՝ Հակոբ Արշակյանի հետ կապված»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է հորդորեք ձեր որդուն՝ հետ վերցնի դիմումը և դիմելով լրագրողին՝ ասաց Փաշինյանը: Լրագրողն ասաց՝ խոսքը տարբեր բաների մասին է: «Տեսանյութում կա, որ գնում, մտնում եք Արշակյանի կնոջ սուպի մեջ»,- նշեց վարչապետը: Լրագրողի՝ «չկա նման բան» արձագանքին, ասաց՝ ուրեմն սխալ տեսանյութ է դիտել և ներողություն հայցեց:
Հիշեցնենք՝ Լրագրող Փայլակ Ֆահրադյանը 2021 թվականի մարտի 18-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ «սրճարանում իր վրա է հարձակվել նախարար Հակոբ Արշակյանը»: Դատախազությունը գործն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն:
Արշակյանը միջադեպի պատճառով, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել էր:
Հակոբ Արշակյանը միջադեպից հետո պարզաբանմամբ էր հանդես եկել՝ նշելով, որ ներողություն է խնդրում միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից: