Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը          16 տարեկանները անձնագիր ստնալիս պարտադիր կվճարեն 1000 դրամ տուրքը. Արտոնությունը հանվեց       Վարչապետը պաշտոնը թողնելուց հետո կունենա գրասենյակ, որի աշխատակիցներին պետբյուջեից տարեկան կվճարվի մոտ 15 մլն դրամ աշխատավարձ    

26 մայիս 2023 09:55

Ռոբերտ Քոչարյանի եւ Իշխան Սաղաթելյանի միջև լուրջ խոսակցություն է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորների հարաբերությունները բավականին լարված են վերջին շրջանում: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ Քոչարյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ մայիսի 4-ի հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը չի էլ թաքցրել իր դժգոհությունը դաշակցականներից, որ խիստ կառուցողական դիրք են գրավել:


Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ առիթով Ռոբերտ Քոչարյանի եւ Իշխան Սաղաթելյանի միջեւ անգամ լուրջ խոսակցություն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Իշխան Սաղաթելյանից։


Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մեջ միշտ էլ լուրջ խոսակցություններ լինում են, բայց մնացած մասը իրականությանը չի համապատասխանում: Երկրորդ նախագահի հետ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 26․ 05․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր