Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

13 հուն 2023 16:31

Եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ...մարդիկ կարող են անցնել ավելի ցածրորակ սիգարետների կամ...

Եկեք անկեղծ լինենք, եթե ծխախոտի գինը պետք է բարձրանա 32 տոկոսով կամ 32 դրամով, իսկ հաջորդ տարի դառնա 45 դրամ, խիստ կասկածում եմ, որ դա որևէ ազդեցություն է ունենալու ծխախոտի դեմ պայքարի վրա։

Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Միայն ես չեմ այդ կարծիքին, մեր հանձնաժողովի անդամները կարծիք են հայտնել, որ եթե 1000 դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ։ Այդ ժամանակ էլ ռիսկեր կան, որ մարդիկ կարող են անցնել ավելի ցածրորակ սիգարետների կամ մաքսանենգ եղանակով բերված սիգարետների»,- ասաց Թունյանը։

Պատգամավորը նշեց, որ ծխախոտի գնի ասիճանաբար բարձրաումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացիներն ավելի շատ գումար են ծախսելու ծխախոտի, քան սննդի վրա։

«2019թ-ից սկսած մեր ընդունած օրենքները որքանո՞վ են նպաստել ծխախոտի դեմ պայքարին, մենք մի քանի քայլեր ենք չէ՞ արել, աքցիզային հարկեր ենք բարձրացրել, ցուցադրության արգելք ենք դրել, կարծում եմ հիմա հետաքրքիր կլիներ որոշ ամփոփիչ տվյալներ ստանալ։ Ես դեմ չեմ, որ կրճատվի, բայց չպետք է արվեն այնպիսի քայլեր, որ հասարակաության մոտ ընկալվեն լրացուցի փող հավաքելու քայլեր»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Արձագանքելով Բաբկեն Թունյանի այս ելույթին՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ ծխախոտի գինը 5000 գրամ դարձնելը հավասարազոր կլինի ծխելն արգելելուն։

«Եթե մենք արգելենք ծխելը, ապա կունենանք հսկայական անկառավարելի սև շուկա իր առողջապահական բոլոր բացասական հետևանքներով»,- ասաց պատգամավորը։

Ինչպես ընդգծեց Աղազարյանը, օրենքի նախագիծը հանձնաժողովում քննարկվել է ամենայն մանրամասնությամբ, ուստի իր կարծիքով տվյալ քաղաքականության իմաստով կառավարության մոտեցումը, որը համահունչ է ինչպես ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդունված նորմատիվներին, այնպես էլ միջազգային փորձին, կշռադատված է և իմաստավորված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր