Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

26 հուն 2023 10:33

Մոլդովայում Մակրոնը միակն էր, ով պաշտպանել է հայերի շահերը, իսկ Փաշինյանը իրեն դրսևորեց շատ ինքնամփոփ, քաշված և շատ թույլ

Տեղեկություններն առ այն, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոլդովայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո հեռախոսային կապ է հաստատել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ, համապատասխանում են իրականությանը, նշում է ֆրանսիական ArmActu թելեգրամ ալիքը:

Իր նախագահական ինքնաթիռ նստելուց անմիջապես հետո, Մուրադ Փափազյանը զանգ ստացավ։ Մակրոնը մեծապես դժգոհեց այն ձեւից, թե ինչպես անցավ գագաթնաժողովը։ Նա փաստացիորեն միակը եղավ, ով գագաթնաժողովում պաշտպանեց հայկական շահերը։ Նախագահ Ալիևը շատ հաստատակամ իրեն դրսևորեց և լսելի դարձրեց իր ձայնը։ Նախագահ Շառլ Միշելը անցավ Ադրբեջանի կողքին։ Իսկ Փաշինյանը իրեն դրսևորեց շատ ինքնամփոփ, քաշված և շատ թույլ։ Արցախահայության շահերի միակ պաշտպանը լինելը նախագահ Մակրոնին դրեց շատ անհարմար դրության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր