Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

03 հուլ 2023 10:01

Չդադարող անկարգություններ երկրով մեկ. ֆրանսիահայերը սարսափած են ներգաղթյալների վրեժից

Արդեն 5-րդ օրն է վախի, սարսափի գիշեր են անցկացնում Ֆրանսիայում ապրող հայերը: 17-ամյա ալժիրցի Նահել Մազրուկի սպանությունից հետո զանգվածային անկարգությունները շարունակվում են։ Երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում 12-18 տարեկան աֆրիկացի պատանիները այրել, վնասել, թալանել ու ոչնչացրել են ավելի քան 750 շինություն: Այս օրերին ժողովրդավարության բնօրրան համարվող երկրում ռասիզմի մակարդակը բավականին բարձր է:


Alpha News-ի հետ զրույցում Վերսալին կից Բուա Դարսի քաղաքում բնակվող նախկին լրագրող Մարիամ Տեր-Գուլանյանը տեղեկացրել է, որ հատկապես Փարիզում և Փարիզի արվարձաններում վիճակը ծայրահեղ վտանգավոր է և անկանխատեսելի։ Տարբեր անկյուններից պայթյունի ձայներ են գալիս:


«Մարդիկ սարսափում են փողոց դուրս գալ, հանրային տրանսպորտից օգտվելը լուրջ խնդիր է: Այն քաղաքը, որտեղ ես բնակվում եմ գտնվում է Իլ-դը-Ֆրանսի շրջանում, որի քաղաքներից մեկն էլ հենց Փարիզն է: Երեխաներիս հետ կարևոր գնումներ ունեի կատարելու, բայց չարեցի, քանի որ այն խանութը, որտեղ պատրաստվում էի գնալ ամբողջովին այրված է և թալանված»,- պատմել է ֆրանսաբնակ Մարիամ Տեր-Գուլանյանը:


Ռեստորանները, ժամանցային վայրերը դատարկ են, տուրիստները չեղարկում են այցերը Ֆրանսիա:


Հունիսի 27-ին Փարիզի արվարձանային քաղաքներից մեկում Նանտերում, կանգ հրամանը չկատարելու հետևանքով ոստիկանը սպանել է 17-ամյա ալժիրցի Նահել Մազրուկին: Նախկինում տղան բազմիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Չունենալով վարորդական իրավունք նա վարել է ավտոմեքենա և խախտել երթևեկության կարգը վտանգի ենթարկելով հետիոտների և հեծանվորդների կյանքը:


Սպանությունից հետո տղայի մոր գլխավորությամբ սկսված բողոքի ակցիաները տարածվեցին երկրով մեկ՝ վերածվելով զանգվածային անկարգությունների։ Նանտեր քաղաքում, Փարիզում, Բորդոյում, Լիլում, Լիոնում, Մարսելում, Կլերմոն Ֆերանում, Կլիշիում, Մոն Ռուժում շարունակվող անկարգությունների հետևանքով 5 օրվա ընթացքում այրվել է ավելի քան 4.000 ավտոմեքենա, վնասել, թալանվել ու ոչնչացվել է 750 շինություն խանութներ, պետական համալիրներ, կինոթատրոններ, համայնքապետարաններ: Հուլիսի 2-ի գիշերը հարձակում են գործել նաև Հայ-Լե-Ռոզի քաղաքապետի տան վրա: Նրա կինը 5 և 7 տարեկան երեխաների հետ փախչելիս վիրավորվել է և հոսպիտալացվել:


Մարիամի Տեր-Գուլանյաի դիտարկմամբ՝ զանգվածային անկարգությունները ոչ թե վրեժ լուծեցին անչափահասի սպանության համար, այլ ֆրանսիացու մեջ արթնացրին անհանդուրժող ֆրանսիացուն: Այս օրերին ժողովրդավարության բնօրրան Ֆրանսիայում ռասիզմի մակարդակը բավականին բարձր է:


«Ստեղծեց մի վիճակ, երբ ընդվզողներն այլևս չեն կարող ակնկալել ֆրանսիացի ժողովրդի աջակցությունը և նրանց արդարադատության համար պահանջ ներկայացնել: ֆրանսիացիներն այժմ փորձում են փրկել ֆրանսիական պետությունը, ֆրանսիայի քաղաքացուն, պաշտպանել պետական կառույցները: Մարդիկ վախի մեջ են», — ընդգծել է Մարիամ Տեր-Գուլանյանը:


45.000 ոստիկան ու ժանդարմ է մոբիլիզացվել հասարակական կարգը պահպանելու համար: Հատուկ հսկողություն է իրականացվում Շանզելիզե պողոտայում, քանի որ այնտեղ են կենտրոնացված բազմաթիվ բրենդային թանկարժեք խանութներ, դեսպանատներ և կարևոր այլ հաստատություններ:


Ձերբակալվել է 2.500 բռնարար, որոնց գերակշռող մասը Հյուսիսային Աֆրիկայից Ֆրանսիա ներգաղթած ընտանիքների անչափահասներն են: Կա կարծիք, որ այս ագրեսիան նրանց տարիների ընթացքում կուտակած զայրույթի արտահայտումն է, քանի որ թիրախը պետությունն է: Ֆրանսիացի վերլուծաբանների կարծիքով անկարգակություններ իրականացնողները տարիներ շարունակ չեն կարողացել այնքան վաստակել, որ հնարավորություն ունենան թալանած խանութներից իրեր գնել, իսկ հիմա նրանց համար լավ առիթ է ստեղծվել: Նշվում է, որ ֆրանսիացիներն այլևս չեն ցանկանում հանդուրժել ներգաղթյալներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր