Շղթայական ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին, կա 3 տուժած          Տեսանյութ.Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա, ԱՆԻՖ-ի 25 միլիարդից ի՞նչ կա, ԱԺ-ում իրավիճակը լարվել է       Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում    

15 հուլ 2023 15:30

Ուկրաինացի զինվորները համառորեն զսպում են ռուսական հարձակման փորձերը հակահարձակում է իրականացնում Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հակահարձակում են իրականացնում Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններում՝ հայտնել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբը։ Կառույցի տվյալով՝ ուկրաինացի զինվորները համառորեն զսպում են ռուսական հարձակման փորձերը:

«Ռուսաստանի ուժերը հիմնականում կենտրոնացած են Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղությամբ, թեժ մարտերը շարունակվում են։ Մեկ օրում ընդհանուր առմամբ, 32 բախում է գրանցվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Զապորոժիեի և Խերսոնի ուղղությամբ ռուսական կողմը փորձում է կանխել ուկրաինական զորքերի առաջխաղացումը, իսկ Բախմուտում ուկրաինական ուժերն առաջխաղացում ունեն: Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական ուժերը թիրախավորել են մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով կան ավերածություններ:

Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կենտրոնացնում է հնարավոր բոլոր ռեսուրսները՝ խոչընդոտելու ուկրաինական զորքերի առաջխաղացումն արևելքում և հարավում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր