Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

26 հուլ 2023 12:02

Եռակողմ հանդիպումից Լավրովը գոհ է.Ադրբեջանը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել.ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մոսկվայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանությամբ է հանդես եկել՝ ամփոփելով հուլիսի 25-ին Մոսկվայում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման արդյունքները:


Լավրովը դրևանք գնահատել է արդյունավետ:


Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:


«Նախ կազմակերպվել է ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական երկկողմ բանակցությունների երկու փուլ։ Մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների վիճակը և նախանշեցինք հետագա քայլերը ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ Հետո երեքով (նկատի ունի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին) հանդիպեցինք՝ քննարկելու տարածաշրջանային օրակարգը, առաջին հերթին՝ կապված Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։


Ըստ Լավրովի, եռակողմ բանակցությունների ժամանակ ուրվագծել են ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների փոխանցած հաղորդումները, հստակեցվել են այն քայլերը, որոնք ցանկալի է ձեռնարկել օպերատիվ, առանց հապաղելու՝ ելնելով Ղարաբաղի բնակչության անվտանգության շահերից։ Այնէ՝ ապահովել սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անխափան էլեկտրաէներգիա ու գազամատակարարում:


Սա, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից։


Լավրովը փաստել է, որ Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծմամբ՝ համապատասխան եռակողմ հայտարարություններին, որոնք երկրների առաջնորդներ ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին:


Հայտարարության մեջ նաև ասված է.


«Խոսեցինք այս պայմանագրերում պարունակվող մեկ այլ կարևոր դրույթի մասին. նկատի ունեմ անխոչընդոտ տեղաշարժի ապահովումը, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը ողջ տարածաշրջանում։


Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ, նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վաղաժամկետ կնքման հարցի հետ:


 
Ակնկալում ենք, որ բանակցային մեծ գործընթացի գագաթնակետը կլինի հենց այդ պայմանագրի ստորագրումը, որը գիծ կքաշի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ընթացքում հայերի և ադրբեջանցիների սկսած ջանքերի տակ:


Ճանապարհը հեշտ չէ. բազմաթիվ բարդ ու կարևոր խնդիրներ կան լուծելու։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում, որը նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները ստորագրել են 1991թ. Ալմա-Աթայում:


Դրա արդյունավետությունն այսօր հաստատվել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան կառուցվում է խաղաղության պայմանագրի աշխատանքները։


Հայկական կողմը հասկանում է, որ հնարվորինս շուտ պետք է հանդիպեն Լեռնային Ղարաբաղի ևԱդրբեջանի ներկայացուցիչները՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքները, այդ թվում՝ ապահովելու մասին բազմաթիվ կոնվենցիաներ,ազգային փոքրամասնությունների իրավունքները։


Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց։ Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում։


Հարցերը հեշտ չեն. հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել այս և այլ ոլորտներում բանակցային գործընթացին։ Ամենամոտ արդյունքն այս փուլում եռակողմ աշխատանքային խմբում համաձայնության ձեռքբերումն է՝ երեք փոխվարչապետների գլխավորությամբ, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ։ Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտի ոլորտում խոստումնալից նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ։


Մենք պայմանավորվեցինք փորձել վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքական փորձագետների միջև երկրորդ «ուղիով»: Մենք նաև հույս ունենք (այսօր մենք դա առաջարկել ենք) եռակողմ երկխոսություն սկսել խորհրդարանականների միջոցով։


Հուսով ենք, որ բանակցային գործընթացը կշարունակվի։ Մենք հասկանում ենք և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի շահագրգռվածությունը միջնորդներ օգտագործել ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաև այլոց։ Մենք ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնելու Բաքվին և Երևանին համաձայնագրեր գտնելու հարցում, ովքեր մեզ նման աշխատում են այս ուղղությամբ։


Բայց չպետք է փորձեր արվեն արհեստականորեն որոշակի պայմանավորվածություններ պարտադրելու ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների։


Մեր գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս նախաձեռնության համար։ Մենք կշարունակենք եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, ներառյալ այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ևս մեկ գագաթնաժողով անցկացնելու պլանները»։


Հուլիսի 25-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովիհետ: Այնուհետ կայացել էր եռակողմ հանդիպում՝ ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր