Զանգելանում կռիվ չի եղել, ավտոբուսով տարաք երեխեքին փուռը տվեցիք, որ ասեք կռիվով տվեցիք, 22-ն է հրաշքով փրկվեցինլ
Էջմիածնի քիմիկներից 35-ն էլ անհետ կորած են, մենք ունենք 5 վերադարձած գերիներ, իրենց ցուցմունքների մեջ էլ ասում են՝ մենք տեսանք, թե ոնց տարան: Դե եթե տարել եք բերեք երեխեքին:
Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա կազմակերպած Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերից մեկը ասել է լրագրողներին:
«3 ավտոբուսով տարաք երեխեքին Զանգելան, փուռը տվեցիք: Տարաք գերի տվեցիք երեխեքին, որ ասեք Զանգելանը կռիվով տվեցիք: Զանգելանում կռիվ չի եղել, տարել երեխեքին հանձնել են:
22 հոգի փրկվածներ ունենքն, ովքեր ասում են, որ մենք հրաշքով փրկվեցինք, բայց իրանք չեն փրկվել, իրանք դասալիքներ են, իրանք զենքը գցել են ու փախել եկել են»,- ասել է նա: