Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում       ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը    

10 դեկ 2020 13:10

Տեսանյութ.Տղերքը 3 օր բոյի մեջ են եղել, գեներալն ասում ա՝ որ գնայի, ինձ էլ կխփեին,դրանց պագոնները պոկեք, գցեք զիբլանոցը. անհետ կորածի ծնող

Ժողովուրդ ջան, ձեր երեխեքին մի տվեք էդ գեներալներին, տանեն, սպանեն, տանեն թուրքի բերանը, իսկ իրենք փախնեն։ Այս մասին այսօր Էջմիածնի զորամասի դիմաց ասաց անհետ կորածի հայրը, ով հրամանատար Արսեն Աբգարյանին պատմում էր օրերս գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հետ ունեցած հանդիպումից մի դրվագ։


«Գեներալ-լեյտենանտն ասում է՝ երկու գրուպա են, կանչում է մի չոբանի, դնում է մյուս գրուպայի հետ, ինքն էլ մնում է այդ գրուպայի հետ։ Էդ գեներալ-լեյտենանտն ասում է՝ մենք իմացանք, որ էնտեղ տղերքը զասադի մեջ են, 3 ժամ բոյ են տալիս, ասում եմ՝ պարոն գեներալ-լեյտենանտ, ինչի՞ դու չգնացիր, ասում է՝ ես որ գնայի ինձ էլ կխփեին, բա դու ո՞վ ես, արա։ 18 տարեկան զինվորը գնում, 11 հոգու  կյանք է փրկում ու զոհվում։ Էսօր ես իմ թոռանը, ում հայրը անհետ կորել է, հարցնում եմ՝ ի՞նչ առնեմ, ասում է՝ պապի ջան, ինձ ավտոմատ առ, գնամ պապայիս հետ թուրքերին կրակեմ, բայց գեներալն ասում է՝ ես գնային ինձ կխփեին, բա դու ինչի՞ համար ես։ Ես Պաշտպանության նախարարին եմ ասում, որ նման գեներալների պագոնները պոկեք, գցեք, զիբլանոցը։ Ժողովուրդ ջան, ձեր երեխեքին մի տվեք էդ գեներալներին, տանեն, սպանեն, տանեն թուրքի բերանը, իսկ իրենք փախնեն»,- վրդովված ասաց անհետ կորածի հայրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր