Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

07 հուն 2024 22:41

Սոցիալական ցավը սերտորեն կապված է ցավի հուզական, քան զգայական մակարդակի հետ

Սոցիալական ցավը սերտորեն կապված է ցավի հուզական, քան զգայական մակարդակի հետ. նկատվում է մեկուսացում, օտարվածությունԻնչպես գիտենք, ցավը զգայական և հուզական տհաճ ապրում է՝ կապված իրական կամ պոտենցիալ վնասվածքի հետ։ Սահմանումը հուշում է, որ ցավի զարգացման միակ պատճառը վնասվածքը չէ։ Հայտնի է, որ հոգեբանական գործոնները ևս ազդում են ցավի ընկալման, տանելիության, հաղթահարման վրա։ Նաև սոցիալական մթնոլորտը կարող է դեր խաղալ ինչպես ցավի առաջացման, այնպես էլ ցավ ունեցող մարդու աշխատունակության, տառապանքի զգացողության վրա։

Դեռևս 2005թ․ որոշ հեղինակներ հայտնաբերել են, որ վիրավորանքը, ցավը, վիշտը առաջանում են «սոցիալական ապրումների» պատճառով։ Այսինքն, երբ առկա է սոցիալական փոխազդեցության և աջակցության խաթարման վտանգ։ Գաղտնիք չէ, որ սոցիալական աջակցությունը նվազեցնում է ցավի ինտենսիվությունը, նպաստում՝ ակտիվ ստրատեգիաներին։ Հետևաբար, սոցիալական աջակցությունը կարելի է դիտել որպես կարևոր ցուցիչ քրոնիկ ցավի զարգացումը հասկանալու համար։

Այս առումով, սոցիալական ցավը նոր և անսովոր տերմին է։ Ընդունված է ասել, որ սոցիալական ցավը առաջանում է ի պատասխան սոցիալական ազդակներին, հատկապես սոցիալական փոխազդեցության վտանգի կամ կորստի դեպքերում։

Պարզվել է, որ այն առավել սերտորեն կապված է ցավի հուզական, քան զգայական մակարդակի հետ։ Կենսահոգեսոցիալական մոդելի տեսանկյունից՝ սոցիալական ցավը գնահատելն ամենադժվարն է բժշկական խորհրդատվության ժամանակ։ Սոցիալական ցավը ի հայտ է գալիս սոցիալական դժվար, կոնֆլիկտային իրավիճակներում, որի արդյունքում  նկատվում է մեկուսացում, օտարվածություն։

Ճիշտ է՝ դեռևս վաղ է խոսել սոցիալական ցավի որպես ինքնուրույն տեսակի մասին, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել  ցավից գանգատվող մարդու սոցիալական ասպեկտներին։

Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր