Եթե կա մեկը, ով Ծաղկազարդի օրը թույլ է տալիս 18 տարեկան երիտասարդի hարվածեն, ինքը ոչ հայ է, ոչ էլ քրիստոնյա          Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել       Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր    

29 օգոս 2023 10:55

Բաքուն պաշտոնապես հայտնել է, որ Հակարիի կամրջից առեւանգված արցախցի երիտասարդների նկատմամբ վարչական կալանք է կիրառվել 10 օր ժամկետով, որից հետո կարտաքսվեն Ադրբեջանից

Բաքուն` ի դեմս այդ երկրի դատախազության, պաշտոնապես հայտարարել է, որ առեւանգված արցախցի երիտասարդները Բաքվում են, նրանց վերցրել են վարչական կալանքի, ինչից հետո կարտաքսեն Ադրբեջանից:


Տղաները`Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լեւոն Գրիգորյանը մարզիկներ են` ֆուտբոլիստներ, որոնք ի թիվս այլ քաղաքացիների, այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվում էին Հայաստան` ուսումը շարունակելու, սակայն ադրբեջանցիները բռնության գործադրմամբ նրանց առեւանգել են:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Ադրբեջանը քրեական գործ է հարուցել ադրբեջանցիների դրոշը երկու տարի առաջ վիրավորելու համար ու տղաներին առեւանգել հենց այս գործի շրջանակներում: Ապա կեղծ հումանիզմ խաղալով հայտարարում է, թե տղաներն ընդունել են մեղադրանքն ու զղջացել, ինչի համար նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց ենթարկվել են, այսպես կոչված, վարչաական պատասխանատվության:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր