Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 24-ի համար          Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ»       Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»    

31 օգոս 2023 12:29

Բաքվում ակնարկում են Աղդամի ճանապարհը բացելուց հրաժարվելու համար քրեական հետապնդման մասին

Բաքվում ակնարկում են Աղդամի ճանապարհը բացելուց հրաժարվելու համար քրեական հետապնդման մասին։ Համապատասխան ակնարկը հնչեցրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

«Հայաստանն ու նրա ստեղծած հանցավոր անջատողական ռեժիմը խոչընդոտում են Ադրբեջանի ղարաբաղյան շրջանում Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ- խմբ.) ճանապարհի բացմանը։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհը գործում է, եւ դրանով շատ կարճ ժամկետներում կարող է ապահովվել ցանկացած բեռի առաքում Խանքենդի եւ հարակից տարածքներ: Մենք իրավունք ունենք այդ ճանապարհից հրաժարվելը դիտարկել որպես ռասիզմ եւ խտրականություն»,-ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բաքուն դեսպանների է ներգրավել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհահատված այցի համար, որպեսզի տեղում ցուցադրի ԼՂՀ բնակիչներին ալյուր հասցնելու կեղծավոր ձգտումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր